Ասում էր՝ ասեք կանենք

Ասում էր՝ ասեք կանենք

Fri, 13 Mar 2026 12:51:29 +0400


Նազարբեկյան 26–ի բնակիչները դժգոհություն են հայտնում քաղաքապետարանի գործողություններից՝ կապված ավտոտնակների ապամոնտաժման հետ։ Նրանց խոսքով՝ քաղաքապետարանի աշխատակիցները նախապես պատշաճ կերպով չեն ծանուցել նախատեսվող գործողությունների մասին։

Բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանի ներկայացուցիչները միայն նախորդ օրը՝ ուշ ժամի, այցելել են տարածք և տեղեկացրել, որ հաջորդ օրը նախատեսվում է սկսել քանդման աշխատանքները։ Նրա կարծիքով՝ այդ կերպ բնակիչներին չեն տվել բավարար ժամանակ իրենց իրավունքներից օգտվելու և անհրաժեշտության դեպքում վարչական որոշումները բողոքարկելու համար։

Նա նաև ընդգծեց, որ քաղաքապետարանը, ըստ իրեն, գործում է ոչ իրավաչափ, քանի որ բնակիչներին պատշաճ չեն ներկայացվել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշվել է չօրինականացնել տվյալ տարածքները։ Բնակիչները պահանջում են, որ քաղաքապետարանը ներկայացնի համապատասխան որոշումը, որպեսզի իրենք կարողանան իրավական գործընթաց սկսել՝ վիճարկելու այդ գործողությունները։

Բնակչի խոսքով՝ տվյալ տարածքը որևէ մեկին չի խանգարում։ Նա նշեց նաև, որ ավտոտնակների հարակից հատվածում կա կանաչապատ այգի, որը ստեղծվել է հենց բնակիչների միջոցներով։

«Ասում էր՝ ասեք կանենք»,- նշել են նրանք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քնել, վեր է կացել՝ Սաշիկ է բռնում․ բայց ո՞ր Սաշիկին․․․

Քնել, վեր է կացել՝ Սաշիկ է բռնում․ բայց ո՞ր Սաշիկին․․․ Wed, 11 Mar 2026 16:15:45 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով