Ռուսաստանն ու Ուկրաինան չեն խնայում միմյանց․ ինչ է հայտնում ՊՆ-ն

Ռուսաստանն ու Ուկրաինան չեն խնայում միմյանց․ ինչ է հայտնում ՊՆ-ն

Fri, 13 Mar 2026 14:30:47 +0400


ՌԴ զինված ուժերը գիշերվա ընթացքում խոցել են Ուկրաինայի ԶՈւ 176 անօդաչու սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշերվա ընթացքում՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացել են ուկրաինական 176 անօդաչու թռչող սարք», — ասված է ամփոփագրում։

Մարտիկները խոցել են 80 ԱԹՍ Ղրիմում, 29-ը՝ Ադիգեայում, 25-ը՝ Կրասնոդարի երկրամասում, 18-ը՝ Ազովի ծովի վրա։
Նրանք նաև լիկվիդացրել են 7 դրոն Ռոստովի մարզում, 5-ը՝ Կուրսկի, 3-ը՝ Ստավրոպոլի երկրամասում, 2-ական՝ Բրյանսկի մարզում և Սև ծովի վրա, և մեկական՝ Աստրախանի, Բելգորոդի, Վոլգոգրադի, Լիպեցկի մարզերում և Թաթարստանում։

Ի պատասխան Ուկրաինայի ԶՈւ հարձակումների՝ ռուսական զորքերն օդային, ծովային և ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենքով ու անօդաչուներով հարվածներ են հասցնում բացառապես հակառակորդի ռազմական օբյեկտներին և ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հասկանում եմ, որ վռազ եք, ժամանակ չունեք, բայց սիրուն չի, հեչ սիրուն չի

Հասկանում եմ, որ վռազ եք, ժամանակ չունեք, բայց սիրուն չի, հեչ սիրուն չի Sun, 15 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով