Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Ավստրալիան նավեր չի ուղարկի Հորմուզի նեղուց

Ավստրալիան նավեր չի ուղարկի Հորմուզի նեղուց

Tue, 17 Mar 2026 20:30:38 +0400


Ավստրալիան հայտ չի ստացել՝ Հորմուզի նեղուցում պարեկություն իրականացնելու վերաբերյալ եւ իր ռազմական նավերը չի ուղարկելու՝ այդ ռեգիոնում անվտանգ նավագնացությունն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է այդ երկրի Տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Քեթրին Քինգը։ Համաձայն ABC ռադիոկայանի հաղորդման, նախարար Քինգն ասել է, որ իր երկիրը ռազմական ինքնաթիռ կուղարկի Միացյալ Էմիրություններ՝ պաշտպանական հարցերում օգնություն ցուցաբերելու համար, սակայն այդ ռեգիոն իր ռամզածովային ուժերը չի ուղարկի։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրեր առաջ հայտարարել էր, որ այն երկրները, որոնք կախված են Հորմուզի նեղուցով տեղափոխվող նավթով, պետք է մասնակցեն, որպեսզի նեղուցը վերաբացվի եւ ապահովվի անվտանգ նավագնացություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հորմուզի նեղուցի բացման հարցում պայմանավորվել են

Հորմուզի նեղուցի բացման հարցում պայմանավորվել են Sat, 19 Sep 2026 23:45:24 +0400 Իրանն ու Օմանը …