Հորմուզի նեղուցում առնվազն 25 նավաստի է զոհվել
Sat, 07 Nov 2026 12:00:41 +0400

ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը (ՄԾԿ) հաղորդել է, որ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հետևանքով զոհվել է առնվազն 25 նավաստի։
Լոնդոնում տեղակայված ՄԱԿ-ի գործակալության տվյալներով՝ հակամարտության վերջին զոհը «Վելոս Սափֆիր» տանկերի նավաստին էր․ նավը նոյեմբերի 5-ին հարձակման էր ենթարկվել Հորմուզի նեղուցում։
Տարածաշրջանում առևտրային նավերի վրա հարձակումների թիվը փետրվարի վերջից ի վեր հասել է 130-ի, իսկ հազարավոր ծովագնացներ արգելափակված են Պարսից ծոցում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր