Նոր նշանակումներ
Fri, 13 Mar 2026 15:45:10 +0400
Բասկետբոլի Հայաստանի հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նշանակումներ: 2026 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը:
Հայաստանի Մ18 հավաքականը ընդգրկվել է Եվրոպայի C դիվիզիոնի A ենթախմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Անդորրայի և Ջիբրալթարի հավաքականների հետ։
Մ18 հավաքականի հանդիպումները կկայանան 2026 թվականի հուլիսի 21–26-ը, Շկոդրայում (Ալբանիա)։
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Սևակ Քեթենջյանը:
Հայաստանի Մ20 հավաքականը ընդգրկվել է Եվրոպայի B դիվիզիոնի C ենթախմբում, որտեղ մրցակիցներն են Իսլանդիայի, Պորտուգալիայի, Կոսովոյի, Բոսնիա և Հերցեգովինայի և Կիպրոսի հավաքականները։
Մ20 հավաքականի հանդիպումները կկայանան 2026 թվականի հուլիսի 10–19-ը, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: