Կօգտագործեն ռազմավարական պաշարները

Կօգտագործեն ռազմավարական պաշարները

Fri, 13 Mar 2026 19:00:22 +0400


Ավստրալիան 762 միլիոն լիտր բենզին եւ դիզելային վառլելիք է հանելու իր ռազմավարական պաշարներից շուկա՝ երկրում սկսված վառելիքային ճգնաժամը մեղմելու համար, որը հատկապես զգացվում է ֆերմերների մոտ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Բացի այդ, Ավստրալիայում ժամանակավորապես մեղմացրել են վառելիքի հանդեպ սահմանված որակական ստանդարտները։ Ինչպես շատ երկրներ, Ավստրալիայում եւս կան մտավախություններ, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի ներկայիս էսկալացիայի պատճառով կարող են խաթարվել նավթի մատակարարումները։

Տեղացիները եւ հատկապես՝ ֆերմերները հույս ունեն, որ իրավիճակը առաջիկայում կկարգավորվի։ Վերջիններս ի դեպ, հատկապես հույսեր են կապում վառելիքի անկախ առեւտրականների հետ, որոնք եւս դժվարությունների առաջ են կանգնել այժմյան գեոպոլիտիկ լարված իրավիճակով պայմանավորված։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի շուրջ պատերազմը, ռուսական փորձը և Հայաստանի առնելիք դասերը

Իրանի շուրջ պատերազմը, ռուսական փորձը և Հայաստանի առնելիք դասերը Wed, 04 Mar 2026 20:15:00 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով