Կռիվ են տալիս նրա ազատության հետևանքների դեմ

Կռիվ են տալիս նրա ազատության հետևանքների դեմ

Fri, 13 Mar 2026 18:58:00 +0400


Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում փաստաբան Գոհար Մելոյանը անդրադարձել է Արտաքին հետախուզության ծառայության տարածած հայտարարությանը և դրա շուրջ ծավալվող քննարկումներին։

Նրա խոսքով՝ թե՛ որպես մասնագետ, թե՛ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, իր դիրքորոշումը հստակ է․ Հայաստանի քաղաքացիների ընտրական կամքի վրա ցանկացած միջամտություն կամ ազդեցություն անթույլատրելի է։ Միաժամանակ նա նշել է, որ ստեղծված իրավիճակը երկակի խնդիր է առաջացնում, քանի որ վարչապետը մեկնաբանում է Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը, մինչդեռ հենց ծառայության կողմից տարածված հաղորդագրությունը, ըստ նրա, չափազանց անորոշ է և լրացուցիչ անհանգստություն է առաջացնում հասարակության մեջ։

Մելոյանի կարծիքով՝ եթե պետական մարմինը հայտարարում է օտարերկրյա միջամտությունների կամ ազդեցությունների մասին, ապա պարտավոր է ներկայացնել նաև հստակ մանրամասներ, որպեսզի հասարակության համար պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը։ Նրա համոզմամբ՝ նման հայտարարություններից հետո անհրաժեշտ են նաև հստակ մեկնաբանություններ իշխող քաղաքական ուժի ղեկավարության կողմից։

Փաստաբանը հայտարարեց, որ տեղի ունեցողը կարելի է դիտարկել որպես տեղեկատվական կամ հիբրիդային պայքարի դրսևորում, երբ պետական մարմնի հայտարարությունից հետո քաղաքական ուժերը սկսում են տարբեր մեկնաբանություններ տալ՝ թիրախավորելով ընդդիմադիր ուժերին։

Մելոյանի դիտարկմամբ՝ ներկայումս երկրում ստեղծվել է իրավիճակ, երբ քաղաքական գործընթացների մասնակիցները գտնվում են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ ընտրողի կամքի վրա որևէ ազդեցություն չի կարող ընդունելի լինել։

Միաժամանակ փաստաբանը նշեց, որ իրենց քաղաքական ուժի կարծիքով ընտրական գործընթացի հավասարության սկզբունքը խախտվում է, քանի որ այս պահին դատարանում քննվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր և առաջնորդ Սամվել Կարապետյանի գործը։

Մելոյանը հավելեց, որ քննչական մարմինը կրկին միջնորդություն է ներկայացրել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Նրա գնահատմամբ՝ այդ խիստ սահմանափակումների կիրառումը պայմանավորված է իշխանությունների քաղաքական մտահոգություններով և վախերով, որոնք կապված են Կարապետյանի ազատության հնարավոր հետևանքների հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Էլի հարձակվել են Մոսկվայի վրա

Էլի հարձակվել են Մոսկվայի վրա Tue, 13 Oct 2026 11:00:05 +0400 Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել…

10 րոպե ago

Ձեռդ, արա՛, կեթաս քո Ավինյան Տիկոյի հետ ըտենց կխոսաս. Մեսրոպ Մանուկյանը՝ թաղապետին

Ձեռդ, արա՛, կեթաս քո Ավինյան Տիկոյի հետ ըտենց կխոսաս. Մեսրոպ Մանուկյանը՝ թաղապետին Tue, 13 Oct…

12 րոպե ago

ՔՊ-ականը` քաղաքացիների կառույցները քանդելու մասին

ՔՊ-ականը` քաղաքացիների կառույցները քանդելու մասին Tue, 13 Oct 2026 10:55:42 +0400 Latest news from Հրապարակ…

14 րոպե ago

Կոչ ենք անում դատարանին՝ չմտնե՛լ իրավական նիհիլիզմի վտանգավոր տրամաբանության մեջ․ ԲՀԿ

Կոչ ենք անում դատարանին՝ չմտնե՛լ իրավական նիհիլիզմի վտանգավոր տրամաբանության մեջ․ ԲՀԿ Tue, 13 Oct 2026…

21 րոպե ago

«Հրապարակ»․ Սոցփաթեթի «թաղումը». չեղարկվում է քաղծառայողի վերջին արտոնությունը

«Հրապարակ»․ Սոցփաթեթի «թաղումը». չեղարկվում է քաղծառայողի վերջին արտոնությունը Tue, 13 Oct 2026 10:45:21 +0400 Կառավարությունը…

25 րոպե ago

Ստի տուն ու տեղը…, համբալ, լակոտ. դեբոշ` Մեսրոպ Մանուկյանի ու թաղապետի միջեւ

Ստի տուն ու տեղը..., համբալ, լակոտ. դեբոշ` Մեսրոպ Մանուկյանի ու թաղապետի միջեւ Tue, 13 Oct…

25 րոպե ago