«Միլիոնատերերի հարկ» են սահմանել

«Միլիոնատերերի հարկ» են սահմանել

Fri, 13 Mar 2026 23:00:42 +0400


ԱՄՆ Վաշինգտոնի նահանգի նահանգային օրենսդիր մարմինը ընդունել է նահանգի տարածքում «միլիոնատերերի հարկ» սահմանելու մասին օրենքը։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Համաձայն հոդվածի, դա այնքան էլ լավ ազդեցություն չի ունենա նահանգի վրա, քանի որ կարող է բերել նահանգի ունեւոր բնակչության «արտագաղթին»։

Օրենքը նախատեսում է, որ տարեկան կտրվածքով ավելի քան 1 միլիոն դոլար եկամուտ ունեցողներից գանձվի 9,9 տոկոս հավելյալ հարկ։ Հարկը ստիպված կլինի վճարել մոտ 20 հազար տնային տնտեսություն։ Այն նահանգին կբերի մոտ 4 միլիարդ հավելյալ եկամուտ։ Տեսականորեն օրենքը կարող է դատարանով արգելափակվել, եթե օրենքին դեմ հանդիսացողները որոշեն կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Ուշագրավ է այն, որ նահանգում 10 անգամ հանրաքվե է անցկացվել այդ հարցով եւ բոլոր հանրաքվեներում բնակիչները դեմ են արտահայտվել «միլիոնատերերի հարկման օրենքին»։ Սակայն վերջին շրջանում հանրային տրամադրություններում որոշակի փոփոխություններ են եղել։ Բացի այդ, հարկային այս նորարարությունը ակտվիորեն առաջ է մղել նահանգապետ Բոբ Ֆերգյուսոնը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով