«Միլիոնատերերի հարկ» են սահմանել

«Միլիոնատերերի հարկ» են սահմանել

Fri, 13 Mar 2026 23:00:42 +0400


ԱՄՆ Վաշինգտոնի նահանգի նահանգային օրենսդիր մարմինը ընդունել է նահանգի տարածքում «միլիոնատերերի հարկ» սահմանելու մասին օրենքը։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Համաձայն հոդվածի, դա այնքան էլ լավ ազդեցություն չի ունենա նահանգի վրա, քանի որ կարող է բերել նահանգի ունեւոր բնակչության «արտագաղթին»։

Օրենքը նախատեսում է, որ տարեկան կտրվածքով ավելի քան 1 միլիոն դոլար եկամուտ ունեցողներից գանձվի 9,9 տոկոս հավելյալ հարկ։ Հարկը ստիպված կլինի վճարել մոտ 20 հազար տնային տնտեսություն։ Այն նահանգին կբերի մոտ 4 միլիարդ հավելյալ եկամուտ։ Տեսականորեն օրենքը կարող է դատարանով արգելափակվել, եթե օրենքին դեմ հանդիսացողները որոշեն կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Ուշագրավ է այն, որ նահանգում 10 անգամ հանրաքվե է անցկացվել այդ հարցով եւ բոլոր հանրաքվեներում բնակիչները դեմ են արտահայտվել «միլիոնատերերի հարկման օրենքին»։ Սակայն վերջին շրջանում հանրային տրամադրություններում որոշակի փոփոխություններ են եղել։ Բացի այդ, հարկային այս նորարարությունը ակտվիորեն առաջ է մղել նահանգապետ Բոբ Ֆերգյուսոնը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Առաջին անգամ լսեցի, որ ինչ-որ մեկի սրտի թեկնածուն եմ

«Հրապարակ». Առաջին անգամ լսեցի, որ ինչ-որ մեկի սրտի թեկնածուն եմ Fri, 03 Apr 2026 12:15:07…

8 րոպե ago

ԱՄՆ-ն արժանապատիվ նահանջի ուղի է որոնում․ իրանցի զինվորական

ԱՄՆ-ն արժանապատիվ նահանջի ուղի է որոնում․ իրանցի զինվորական Fri, 03 Apr 2026 12:00:08 +0400 Միացյալ…

23 րոպե ago

#Ուղիղ․ Դադարեք դառնալ ՔՊ-ի քարոզչամեքենան. բողոքի ակցիա

#Ուղիղ․ Դադարեք դառնալ ՔՊ-ի քարոզչամեքենան. բողոքի ակցիա Fri, 03 Apr 2026 11:58:07 +0400 Latest news…

25 րոպե ago

Պահանջում ենք դադարեցնել Մինասյան եղբայրների ճակատագրերի հետ խաղալու և երկիրը հոգևոր խավարի բանտի վերածելու արատավոր ուղին. Հարություն Աղա-Սարգսյան

Պահանջում ենք դադարեցնել Մինասյան եղբայրների ճակատագրերի հետ խաղալու և երկիրը հոգևոր խավարի բանտի վերածելու արատավոր…

29 րոպե ago

Ինչու են 18-ամյա Դավիթին տեղափոխել «Աբովյանի» բանտ

Ինչու են 18-ամյա Դավիթին տեղափոխել «Աբովյանի» բանտ Fri, 03 Apr 2026 11:50:40 +0400 Այսօր փաստաբանները…

32 րոպե ago

«Հրապարակ». Ձեւավորելու ենք ընտրություններին մասնակցության լավագույն ձեւաչափը

«Հրապարակ». Ձեւավորելու ենք ընտրություններին մասնակցության լավագույն ձեւաչափը Fri, 03 Apr 2026 11:45:46 +0400 «Հրապարակի» զրուցակիցն…

37 րոպե ago