Ռուսական նավթի վաճառքը թույլատրել են․ ժամանակավոր

Ռուսական նավթի վաճառքը թույլատրել են․ ժամանակավոր

Fri, 13 Mar 2026 23:30:20 +0400


Միացյալ Նահանգները ժամանակավորապես թույլատրել են ռուսական նավթի եւ նավթամթերքների վաճառքը։ Որոշումը սկսել է գործել մարտի 12-ից։ Ուժի մեջ կլինի մինչեւ ապրիլի 11-ը։ Այն չի տարածվի այն գործառնությունների վրա, որոնք կապված են Իրանի եւ իրանական կառավարության հետ կատարվող գործարքների վրա։ Որոշումը, ըստ ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի, կայացվել է համաշխարհային էներգետիկ շուկաներում կայունությունը պահպանելու եւ էներգակիրների գլոբալ մատակարարումների շղթաների անխաթար գործունեությունն ապահովելու համար։

Բեսենթը հայտարարել է նաեւ, որ կայացված որոշումը կարճաժամկետ՝ նեղ ոլորտ ընդգրկող միջոցառում է, որը էական եկամուտներ չի բերի ռուսական կառավարությանը։ Խոսքը մասնավորապես կվերաբերի 100 միլիոն բարել ռուսական նավթին, որոնք ներկայումս գտնվում են տարանցման տարբեր փուլերում։ Որոշումը գործելու է մեկ ամիս։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկին հենց այսօր պետք է որոշում կայացնի․ Կրեմլի վերջնագիրը

Զելենսկին հենց այսօր պետք է որոշում կայացնի․ Կրեմլի վերջնագիրը Wed, 01 Apr 2026 17:00:33 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով