Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Ռուսական բիզնեսը զգուշությամբ է վերաբերվում հայկական կողմի հետ գործեր վարելուն․ Օվերչուկ

Ռուսական բիզնեսը զգուշությամբ է վերաբերվում հայկական կողմի հետ գործեր վարելուն․ Օվերչուկ

Thu, 02 Apr 2026 10:10:57 +0400


Ռուսական բիզնեսը զգուշությամբ էվերաբերվում հայկական կողմի հետ գործեր վարելուն՝ Եվրամիությանը Հանրապետության հնարավոր անդամակցության մասին խոսակցությունների պատճառով։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Եվ իսկապես՝ մենք ամփոփել ենք 2025 թվականի արդյունքները, մենք 12 մլրդ դոլարից հասել ենք 6,4 մլրդ դոլարի: Այսինքն՝ միայն այն մարդկանց խոսակցությունները, որոնք Հայաստանում խոսում են Եվրամիության մասին, հանգեցրել են նրան, որ Հայաստանն ու Ռուսաստանը միասին կորցրել են ավելի քան 5 մլրդ դոլար», – նշել է նա:

2025 թվականին Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 8 մլրդ 40 մլն դոլար՝ 2024 թվականի համեմատ կրճատվելով մոտ 38 տոկոսով՝ Ռուսաստանի և երրորդ երկրների միջև ապրանքների վերավաճառքի անկման պատճառով։ Դրա մեծ մասը պայմանավորված է Ռուսաստանի հետ առևտրի գրեթե կրկնակի անկմամբ, ինչի մասին ավելի վաղ արդեն խոսել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կլինենք այն, ինչը որ եղել ենք, կմնանք այն, ինչը որ հիմա ենք

Կլինենք այն, ինչը որ եղել ենք, կմնանք այն, ինչը որ հիմա ենք Fri, 11 Sep …