«Փաստ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, առաջիկա շաբաթներին Հայաստանի մարզերում նախատեսվում է յուրահատուկ ձևաչափով հանրային հանդիպումների շարք, որի նախաձեռնողը հայտնի պրոդյուսեր, դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։
«Փաստի» տեղեկությունների համաձայն, այս հանդիպումները սովորական քաղաքական հանդիպումներ չեն լինելու։ Մարությանն ընտրել է բավական հետաքրքիր և ոչ ստանդարտ ձևաչափ. հանդիպումները սկսվելու են բեմականացված, հումորային կարճ դիալոգով, որից հետո հանդիպումը շարունակվելու է բաց հարցուպատասխանի ձևաչափով։ Ներկաները հնարավորություն կունենան ոչ միայն լսել Մարությանի պատմությունները, այլև անմիջապես հարցեր ուղղել նրան։
Հանդիպումների ընթացքում նա նախատեսում է խոսել իր անցած ճանապարհի, ստեղծագործական գործունեության, Երևանի քաղաքապետ եղած ժամանակահատվածի փորձի, ինչպես նաև ներկայիս քաղաքական և հասարակական գործընթացների մասին։ Միաժամանակ, ինչպես նշում են նախաձեռնությանը մոտ կանգնած աղբյուրները, Մարությանը չի խուսափելու նաև իր կյանքի հետաքրքիր դրվագներից ու կուլիսային պատմություններից՝ դրանք ներկայացնելով իրեն բնորոշ հումորային ոճով։
Ըստ կազմակերպիչների, այս շրջագայությունը կարելի է դիտարկել նաև որպես հանրային երկխոսության ձևավորում ընտրություններին ընդառաջ։ Մարությանը նախատեսում է այցելել Հայաստանի տարբեր մարզեր և անմիջական շփում ունենալ քաղաքացիների հետ։
Հանդիպումների շարքը կրում է «Հանդիպում Հայկ Մարությանի հետ» խորագիրը։ Մուտքը ազատ է, սակայն դահլիճների նստատեղերի քանակի պատճառով տեղերը սահմանափակ են։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Source: USAArmenia
Վարչական ռեսուրսի չարաշահում, իսկ այս անգամ՝ ճնշում ազատ մամուլին Wed, 18 Mar 2026 14:48:11 +0400…
Թույլերը չեն կարող լռեցնել ուժեղներին, ալևս թույլ չենք լինելու. Սամվել Կարապետյան Wed, 18 Mar 2026…
Որն է ամենամեծ պատիժը Աջապահյանի համար Wed, 18 Mar 2026 14:35:42 +0400 Շիրակի թեմի առաջնորդ…
Արյունալի վրեժ՝ Լարիջանիի մահվան համար․ Իրանն անխնա հարվածում է տարածաշրջանին Wed, 18 Mar 2026 14:30:50…
Կարապետյանի մշակած «Ուժեղ խաղաղություն» ծրագրով առաջարկվում են հետևյալ լուծումները Wed, 18 Mar 2026 14:26:20 +0400…
Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան մուտքագրեց նոր հայց Wed, 18 Mar 2026 14:22:30 +0400 24 ժամ…