ԱՄՆ-ի խոշոր ռմբակոծությունն՝ Իրանում․ ոչնչացվել են բոլոր թիրախները
Sat, 14 Mar 2026 09:30:30 +0400

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը խոշոր ռմբակոծություն է իրականացրել Իրանի Խարկ կղզում, հայտարարել է Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ ամերիկյան ուժերը ոչնչացրել են կղզու բոլոր ռազմական թիրախները՝ հատուկ շրջանցելով նավթային ենթակառուցվածքներից։ «Մի քանի րոպե առաջ, իմ հրահանգով, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը սկսել է Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենահզոր ռմբակոծություններից մեկը՝ ամբողջությամբ ոչնչացնելով Իրանի գլխավոր մարգարիտ համարվող Խարկ կղզում գտնվող բոլոր ռազմական թիրախները։
Մեր զենքերը ամենահզորն ու բարդն են, որ աշխարհը երբևէ տեսել է, բայց պարկեշտության նկատմամբ հարգանքից ելնելով՝ ես որոշել եմ չոչնչացնել կղզու նավթային ենթակառուցվածքները։ Այնուամենայնիվ, եթե Իրանը կամ որևէ այլ մեկը փորձի խանգարել նավերի ազատ և անվտանգ անցմանը Հորմուզի նեղուցով, ես անմիջապես կվերանայեմ այս որոշումը», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
«Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չի բերի կամ չի ունենա Միացյալ Նահանգներին, Մերձավոր Արևելքին կամ, առհասարակ, աշխարհին սպառնալու կարողություն։ Իրանի զինվորականները և այս ահաբեկչական ռեժիմի հետ կապված մյուս բոլորը իմաստուն կլինեն, եթե վայր դնեն զենքերը և պահպանեն իրենց երկրի մնացորդները, և շատ բան չի մնա», – հավելել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր