Եվս մեկ ռազմական բախում․ այժմ էլ՝ Պակիստան-Աֆղանստան

Եվս մեկ ռազմական բախում․ այժմ էլ՝ Պակիստան-Աֆղանստան

Sat, 14 Mar 2026 11:00:03 +0400


Պակիստանի զինված ուժերը երկու անօդաչու թռչող սարք են խոցել Ռավալպինդիի մոտակայքում, որը Պակիստանի մայրաքաղաքի արբանյակային քաղաք է, հաղորդում է Dawn թերթը՝ հղում անելով ուժային կառույցների աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ ԱԹՍ-ների անկման հետևանքով զոհերի կամ վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Իսլամաբադի շրջանի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է, սակայն սահմանափակումները շուտով վերացվել են։

Ավելի վաղ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Իսլամաբադում գտնվող «ռազմական օբյեկտի» վրա ավիահարվածների մասին։ Նախարարությունը հայտարարել էր, որ հարձակման հետևանքով հակառակորդի շրջանում «զգալի մարդկային և նյութական կորուստներ են եղել»։ Հինգշաբթիից մինչև ուրբաթ գիշեր Պակիստանի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Քաբուլին, ըստ TOLO News հեռուստաալիքի։ Հարձակումները նաև թիրախավորել են Աֆղանստանի Ղանդահար, Պակտիա և Պակտիկա նահանգներում գտնվող թիրախները։ Հակադարձելով՝ Աֆղանստանը հարվածել է Պակիստանի Խայբեր-Պախտունխվա նահանգում գտնվող ռազմական թիրախներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ է պետք Իրանում իշխանափոխություն անելու համար

Ինչ է պետք Իրանում իշխանափոխություն անելու համար Thu, 12 Mar 2026 20:00:27 +0400 Ամերիկյան հետախուզությունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով