Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

2016թ. ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը

2016թ. ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը

Thu, 02 Apr 2026 11:01:48 +0400


2016թ. ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը: Առայժմ:
Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիան չկարողացավ հասնել իր առջև դրված նպատակներին:

1994- 2017թթ-ի համազգային հաղթանակները, արժանապատիվ, խաղաղ և ինքնիշխան զարգացումները՝ չներվեցին մեր ժողովրդին, և

2018 թ-ից մեր երկրի վրա փաթաթվեց պարտությունների, նսեմացման, վախի և կախվածության շղթաները:
10 տարի առաջ, այս չորս օրերին (ապրիլի 2-ից 5-ը), հայկական բանակը կասեցրեց ու հետ մղեց ադրբեջանական ներխուժումներն ու ներխուժման փորձերը՝ բացառությամբ հարավային սահմանագծի փոքր հատվածի: Այդ օրերին, հայ ժողովուրդը որպես հավաքականություն, դրսևորվեց իր լավագույն որակներով: Հաղթական տրամադրություններն ու սեփական երկրի նկատմամբ ունեցած հպարտությունը համակել էր աշխարհի հայությանը:

2016թ. ապրիլյան այդ 4 օրերի ընթացքում մենք կորցրեցինք 75 հայորդի՝ 61 զինծառայող (որոնց կեսը սպաներ են եղել), 12 աշխարհազորային, 2 պահեստազորային:

Խնկարկում և խոհարհում համազգային պայքարի ու հաղթանակների համար զոհված բոլոր հայորդիների հիշատակի առջև:

Արտակ Զաքարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քննչական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին

Քննչական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին Mon, 06 Jul 2026 09:24:58 +0400 Քրեական վարույթի …