Ինչպիսին է Հայաստանի «ներդրումային լանդշաֆտը»

Ինչպիսին է Հայաստանի «ներդրումային լանդշաֆտը»

Sat, 14 Mar 2026 11:30:23 +0400


Հայաստանը պահ­պանում է բալան­սավորված դիրք թե՛ որպես ներդրող եւ թե՛ որպես ներդրումներ ստացող երկիր՝ կարծում է Եվրասիական զարգացման բանկը։ Բանկի ներկայացրած «Եվրասիական ռեգիոնի ներդրումային դինամիկան՝ արդյունքներ, թրենդներ» օնլայն զեկույցում ասվում է, որ Հայաստանի ելքային ուղղակի արտասահմանյան ներդրումները կազմել են 1,4 միլիարդ դոլար, որը 23 թվականի համեմատությամբ ավելացել է 15 տոկոսով։ Մուտքային ուղղակի արտասահմանյան ներդրումների ծավալը կազմում է 4,9 միլիարդ դոլար, աճը՝ 25 տոկոս։ Ներդրումների մեջ գերակշռում են ռուսական ներդրումները՝ 86 տոկոս։ Սակայն վերջին 1,5 տարվա ներդրումային աճի 2/3-ն ապահովել են վրացական ներդրումները, որոնք կատարվել են ֆինանսական ոլորտում։

2016-25 թթ․ Հայաստանի ներդրումներն այլ երկրներում ավելացել են 10 անգամ՝ կազմելով 138,6 միլիոն դոլարից մինչեւ 1,38 միլիարդ դոլար։ Առանցքային նշանակություն են ունեցել 23 թվականին կնքված խոշոր գործարքները, որոնց շարքում են Balchug Capital-ի կողմից «Մետրոպոլիս» առեւտրի կենտրոնի եւ Pulkovo Sky մոսկովյան համալիրի ձեռքբերումը, որի ընդհանուր արժեքը գերազանցում է 750 միլիոն դոլարը։ Անցյալ տարվա առաջին կեսից Հայաստանը 11 ներդրումային ծրագիր է իրականացնում եվրասիական ռեգիոնում, որոնց ավելի քան կեսը՝ 760 միլիոն դոլարը, առեւտրի ոլորտում։ Նոր ուղղություններից Revery Group ընկերության կողմից Ղազախստանում Burger King-ի ձեռքբերումն է, որի մոտավոր արժեքը 110 միլիոն դոլար է, ինչպես նաեւ՝ Վրաստանում «Գրանդ Հոլդինգի»՝ ծխախոտի արտադրությունում ունեցած մասնաբաժնի ավելացումը՝ 2016 -ին 6 միլիոն դոլարից մինչեւ 2025-ին՝ 147 միլիոն դոլար։ Հայաստանը նաեւ եվրասիական ռեգիոնում համարվում է կապիտալի ներգրավող երկիր։ Ռեգիոնի կապիտալ ներգրավումների 10,2 տոկոսը բաժին է ընկնում Հայաստանին, որը կազմում է 4,9 միլիարդ դոլար։ 86 տոկոսը ռուսական կապիտալն է։ Վրաստանը դարձել է Հայաստանում խոշոր ներդրողներից մեկն այն բանից հետո, երբ 24 թվականին Bank of Georgia-ն ձեռք բերեց Ameriabank-ը։ Վրացական ներդրումները Հայաստանում կազմում են 674 միլիոն դոլար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատերազմը կարող է շարունակվել եւս 2-3 շաբաթ․ Հաքան Ֆիդան

Պատերազմը կարող է շարունակվել եւս 2-3 շաբաթ․ Հաքան Ֆիդան Sun, 22 Mar 2026 13:30:00 +0400…

6 րոպե ago

Փաշինյանը զոհվածի աղջկան մեղադրում էր փախնելու մեջ

Փաշինյանը զոհվածի աղջկան մեղադրում էր փախնելու մեջ Sun, 22 Mar 2026 13:19:03 +0400 Այսօր Երևանի…

17 րոպե ago

Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը

Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը Sun, 22 Mar 2026…

21 րոպե ago

Որպես մարդ՝ դու այդ իրավունքը չունես, որպես պաշտոնյա՝ առավել ևս

Որպես մարդ՝ դու այդ իրավունքը չունես, որպես պաշտոնյա՝ առավել ևս Sun, 22 Mar 2026 13:00:00…

36 րոպե ago

Փաշինյանը երեխայի ներկայությամբ էր բղավում և մատ թափ տալիս արցախցի կնոջ վրա

Փաշինյանը երեխայի ներկայությամբ էր բղավում և մատ թափ տալիս արցախցի կնոջ վրա Sun, 22 Mar…

51 րոպե ago

Թույլ չտաք 3-րդ ժամկետը, վախենում եմ 3-րդ ժամկետի բուկլետի տեսքից

Թույլ չտաք 3-րդ ժամկետը, վախենում եմ 3-րդ ժամկետի բուկլետի տեսքից Sun, 22 Mar 2026 12:43:08…

53 րոպե ago