Չորեքշաբթի , 18 Մարտի 2026

Գուցե Մոսկվան օգնում է Իրանին, բայց ․․․ Թրամփի արձագանքը

Գուցե Մոսկվան օգնում է Իրանին, բայց ․․․ Թրամփի արձագանքը

Sat, 14 Mar 2026 12:00:43 +0400


Ռուսաստանը «գուցե մի փոքր օգնում է» Իրանին։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Բացի այդ, նրա խոսքով՝ ԱՄՆ–ն աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային՝ իրավիճակը փոխադարձ որակելով։

«Կարծում եմ՝ նա (Ռուսաստանը-խմբ․) հնարավոր է մի փոքր օգնում է նրանց։ Իսկ նա հավանաբար կարծում է, որ մենք օգնում ենք Ուկրաինային, այնպես չէ՞»,–ասել է Թրամփը։

Հաղորդավար Բրայան Քիլմիդը նշել է, որ ԱՄՆ–ն իսկապես օգնություն է ցուցաբերում Ուկրաինային։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների ֆոնին Ռուսաստանը որևէ օգնության խնդրանք չի ստացել Իրանից, այդ թվում՝ զենքի հետ կապված։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը նախորդ շաբաթ հայտնել էր, որ անձամբ է խնդրել ռուսական կողմին հետախուզական տվյալներ չփոխանցել Թեհրանին։ Պեսկովը նշել է, որ Կրեմլը չի մեկնաբանում հետախուզական տվյալների փոխանցման հետ կապավծ հաղորդագրությունները։

Մարտի 10-ին Ուիտկոֆը CNBC News-ի եթերում նշել էր, որ մարտի 9-ին ԱՄՆ նախագահի հետ զրույցի ժամանակ «ռուսներն ասել են, որ հետախուզական տվյալներով չեն կիսվել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄԷ-ն առաջին անգամ հարվածել է Իրանին

ԱՄԷ-ն առաջին անգամ հարվածել է Իրանին Sun, 08 Mar 2026 16:00:07 +0400 ԱՄԷ-ն Դուբայում երեկվա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով