Երկուշաբթի , 27 Ապրիլի 2026

Ով է հոսանքազրկել Տեր-Պետրոսյանի առանձնատունը

Ով է հոսանքազրկել Տեր-Պետրոսյանի առանձնատունը

Mon, 16 Mar 2026 13:00:45 +0400


Սույն թվականի մարտի 15-ի ժամը 13։00-ից հոսանքազերծվել են ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը և գրասենյակը։ Բնականաբար, խափանվել է նաև ջրամատակարարումը։ Նախագահի թիկնազորի տասնյակ զանգերին ՀԷՑ-ից պատասխանել են. «Մեկ ժամից կմիացնենք»։ Անցել են տասնյակ մեկժամեր, բայց այդպես էլ մինչ այժմ ոչինչ չի փոխվել։ Մինչդեռ, առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով։ Ի՞նչ է նշանակում նախագահի նկատմամբ կիրառված և շարունակվող այս տմարդի դրսևորումը։

ՀԱԿ-ին մոտ կանգնած iLur-ը հայտնում է, որ հոսանքազրկումը, հաստատաբար, տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով։ ՀԷՑ-ը չէր համարձակվի դիմել այդպիսի ստորության, առանց հրահանգի։ Ավելացնենք, որ մինչ այս պահը նախագահի առանձնատան և գրասենյակի հոսանքի ու ջրի մատակարարումը վերականգնված չէ։
Սա ոչ թե սովորական վթար է, այլ Առաջին նախագահի և նրա ընտանիքի հանդեպ կիրառված և չդադարող սադիզմի դրսևորում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարզպետարանից ազատվել է, որ կենտրոնանա ԸԸՀ նախագահի պաշտոնի վրա

Մարզպետարանից ազատվել է, որ կենտրոնանա ԸԸՀ նախագահի պաշտոնի վրա Mon, 30 Mar 2026 15:45:58 +0400 …