Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Թույլ չեն տվել մասնակցի ընտրարշավին՝ տոքսիկության պատճառով

Թույլ չեն տվել մասնակցի ընտրարշավին՝ տոքսիկության պատճառով

Wed, 06 May 2026 17:30:28 +0400


Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը ստիպված է եղել գործնականում դադարեցնել իր մասնակցությունը իշխող Լեյբորիստական կուսակցության ընտրարվաշով՝ անձնական չափազանց ցածր վարկանիշ ունենալու եւ տոքսիկության պատճառով։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph պարբերականը։ Հիշեցնենք, որ վաղը մայիսի 7-ին, Մեծ Բրիտանիայում տեղի են ունենալու տեղական ընտրություններ, որի ընթացքում տեղական 134 օրենսդիր մարմինների համար կընտրվեն 4800 պատգամավորներ, ինչպես նաեւ կորոշվի Վելսի եւ Շոտլանդիայի երկրամասերի պառլամենտների կազմը։

Կանխատեսումների համաձայն՝ լեյբորիստները տեղական խորհուրդներում կարող են կորցնել ընդհանուր առմամբ 2 հազար պատգամավոր, ինչպես նաեւ զրկվել Վելսի երկրամասի պառլամենտում՝ Սենեդում մեծամասնությունից, ինչը կդառնա պատմության մեջ եզակի երեւույթ։Տեղական մակարդակի քաղաքական գործիչները, նկատի ունենալով, որ շարքային քաղաքացիների համար Ստարմերը չափազանց տոքսիկ է ընկալվում, աշխատում են նրանից հեռավորություն պահպանել, նրա հետ չասոցացվելու համար։ Ստարմերը նույնիսկ Լեյբորիստական կուսակցությունում ընկալվում է որպես կեղծավոր եւ երկերեսանի մարդ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չպայթած ռումբի պատճառով կտարհանվի 13 հազար մարդ

Չպայթած ռումբի պատճառով կտարհանվի 13 հազար մարդ Tue, 01 Sep 2026 23:00:14 +0400 Մոտ 13600 …