Չորեքշաբթի , 29 Ապրիլի 2026

Ինչպես են մեքենաները վնասվում սրանց անգործության հետևանքով

Ինչպես են մեքենաները վնասվում սրանց անգործության հետևանքով

Mon, 16 Mar 2026 12:55:33 +0400


Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Բաբաջանյան-Իսակով ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակին։

Ավագանու անդամը քննադատել է իշխանություններին՝ նշելով, որ ճանապարհի խնդիրների պատճառով վնասվել են մի շարք մեքենաներ։ Նրա պնդմամբ՝ տեղում ստեղծված իրավիճակը վարորդների համար վտանգավոր է։

Սարգսյանը նաև գրել է, որ իշխանությունները, փոխանակ զբաղվեն Երևանի խնդիրներով, ներկայումս փորձում են մարզերում քաղաքական գործունեություն ծավալել։ Նրա խոսքով՝ ճանապարհի վատ վիճակի և անգործության հետևանքով վնասվել է ավելի քան տասը ավտոմեքենա։
«10-ից ավելի մեքենաներ են վնասվել սրանց անգործության հետևանքով»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զոհեր և վիրավորներ կան․ Լիբանանը կրկին ռմբակոծվել է

Զոհեր և վիրավորներ կան․ Լիբանանը կրկին ռմբակոծվել է Mon, 06 Apr 2026 10:30:29 +0400 Կեսգիշերից …