Թուրք պաշտոնյան խոսել է այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքից»

Թուրք պաշտոնյան խոսել է այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքից»

Sat, 14 Mar 2026 12:30:24 +0400


Թյուրքական պետությունների կազմակերպության Ավագների խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Միջին տրանսպորտային ուղիների եւ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» նշանակությունը էականորեն ավելանում է գլոբալ անկայունության պայմաններում։ Դա, ըստ նրա, նոր հնարավորություններ է բացում ռեգիոնալ համագործակցության համար։ Թուրք պաշտոնյան իր նշած երկու տրանսպորտային համակարգերը դիտարկել է որպես այլընտրանքային ուղիներ, որոնց կարեւորությունը նկատվում է այն ժամանակ, երբ նայում ենք այսօրվա աշխարհին, որտեղ շարունակ ընթանում են բեւեռացման պառակտման պրոցեսներ։

Նա հատկապես ընդգծել է, որ այդ ուղիները կարեւորվում են Եվրոպա-Չինաստան առեւտրաշրջանառության ապահովման տեսակետից, որը գերազանցում է 800 միլիարդ դոլարը եւ ապագայում կարող է հասնել մեկ տրիլիոնի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով