Լարիջանիի սպանությունը շատ ցավոտ է Իրանի համար

Լարիջանիի սպանությունը շատ ցավոտ է Իրանի համար

Fri, 20 Mar 2026 17:30:32 +0400


Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիի սպանությունը շատ ցավոտ է Իրանի համար։ Հիշեցնենք, որ նա զոհվել էր իսրայելական հարվածների հետեւանքով՝ որդու եւ թիկնապահների հետ։ Քաղաքագետ Դմիտրի Բրիջեն կարծում է, որ Լարիջանիի լիկվիդացումը նշանակում է ոչ միայն եւս մեկ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի ոչնչացում, այլեւ հարված է իրանական պետական համակարգին, որտեղ Լարիջանին կարեւոր դերակատարում ուներ ներքին կառավարման, ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացման եւ պատերազմական գործողությունների հարցում։

Քաղաքագետը նկատում է, որ Լարիջանին իրանական քաղաքական վերնախավի ամենաազդեցիկ դեմքերից էր, հետեւաբար՝ նրա կորուստը շատ ցավոտ է Իրանի համար։ Սիմվոլ լինելուց բացի, նա նաեւ համակարգային կարեւոր ֆակտոր էր, ազդեցություն ուներ ողջ համակարգի վրա եւ կարող էր ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցություններում միջնորդ դառնալ։ Այս ամենից բացի, գործող վարչակարգի կայունությունն ապահովվում էր նաեւ նրա միջոցով։ Լարիջանիի նման ֆիգուրներին վերացնելով, ըստ Բրիջեի, հնարավոր բանակցությունները Թեհրանի եւ ԱՄՆ-Իսրայել տանդեմի միջեւ ավելի են հեռանում, եւ դա կարծես արվում է միտումնավոր։ Բանակցությունների համար պետք կլինի վերնախավի ծանր քաշային ազդեցիկ անձ, որն իր մեջ կհամադրի գաղափարական հուսալիությունն ու կշիռը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ

«Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ Fri, 17 Apr 2026 23:45:10 +0400 Քաղաքագետ Հակոբ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով