Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

Դատարանում արձանագրված սկանդալը անհետեւանք չի մնա․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնելու

Դատարանում արձանագրված սկանդալը անհետեւանք չի մնա․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնելու

Sat, 14 Nov 2026 15:15:31 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնելու նախօերին դատարանում Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Գեւորգ Հարությունյանի աղմկահարույց հայտարարությունների վերաբերյալ։ Մեղադրյալը դատարանում պնդել էր, թե ինքը չի սպանել ընդդիմադիր համայնքապետին, իսկ ինքնախոստովանական ցուցմունքը տվել է փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի կողմից իր ընտանիքի հասցեին հնչեցրած սպառնալիքների ներքո: Նա պատմել էր, թե ինչպես է նախկին բարձրաստիճան ոստիկանը նախ սպառնացել, որ վնաս կտան փոքր քրոջը, ապա նաև մատնացույց արել քարի տակ պահված սպանության գործիք զենքի տեղը և այն ճանապարհը, որով իբրև թե փախել է սպանությունը կատարելուց հետո:

Նախկին փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը հարցաքննությունից հետո հերքել էր, թե սպառնալիքներով ցուցմունք է կորզել Փարաքարի համայնքապետի սպանության գործով՝ հերյուրանք որակելով գլխավոր մեղադրյալի իր հասցեին արած պնդումները: Արփինե Սարգսյանը նույնպես հարցազրույց էր տվել, հայտարարել, որ դատվողը սպանություն կատարողն է, նա ստել է դատարանում: Սակայն Քննչական կոմիտեն քրեական վարույթի շրջանակում պարտավոր է պարզել` ստե՞լ է մեղադրյալը, թե՞ ճշմարտությունն է պատմել հարցաքննության ժամանակ։ Մեր տեղեկություններով, ՔԿ-ն նման վարույթ է հարուցելու:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Քննչական կոմիտեից, մեզ ասացին՝ հաղորդում չեն ստացել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». 8-ամյա երեխան բողոքել է՝ ուսուցչի դեմ վարույթ է հարուցվել

«Հրապարակ». 8-ամյա երեխան բողոքել է՝ ուսուցչի դեմ վարույթ է հարուցվել Sat, 14 Nov 2026 09:45:22 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով