Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հետ

Sat, 14 Mar 2026 22:00:21 +0400


Այսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ։ Նման հանդիպումներից հետո ես հասկանում, որ իրականում դեռ ամեն ինչ կորած չէ ու որ մենք դեռ ոտքի կանգնելու ու կքած մեջքներս ուղղելու հնարավորություն ունենք։ Գրագետ, հայրենասեր ու սրտացավ այս երիտասարդներն այսօր բարձրաձայնեցին ամենասուր խնդիրները և ներկայացրին դրանց լուծման իրենց առաջարկներն ու ծրագրերը։ Քննարկումը ցույց տվեց, որ մեր երկրում կա մտածող, նախաձեռնող և պատասխանատվություն կրող երիտասարդ սերունդ, որը պատրաստ է իր մասնակցությունն ունենալ Հայաստանի զարգացման ու հզորացման գործում։

Գագիկ Ծառուկյանը և նրանց ընկերն էր և փորձառու խորհրդատուն, ով հայտարարեց, որ միշտ պատրաստ է աջակցել նրանց սրտացավ նախաձեռնություններին։ Նրա խոսքով երկրի զարգացման հիմքում պետք է լինի կրթված, ուժեղ ու նորարարական գաղափարներով լի երիտասարդ սերունդը։

Հանդիպման մանրամասներն առաջիկայում կներկայացվի տեսանյութի միջոցով։ Բոլորին խորհուրդ կտամ նայել։

Իվետա Տոնոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արման Ծառուկյանը հաղթել է Մուհամադ Մոկաեւին Ռիոյում

Արման Ծառուկյանը հաղթել է Մուհամադ Մոկաեւին Ռիոյում Thu, 12 Mar 2026 14:15:43 +0400 Խառը մենամարտերի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով