Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք․ Ծառուկյան

Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք․ Ծառուկյան

Sat, 04 Apr 2026 10:57:11 +0400


Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղերում հանդիպումները իսկապես սպասված էին։
Ջերմ ընդունելություն, անկեղծ խոսակցություն և իրական խնդիրների բարձրաձայնում։

Մարդիկ խոսում էին իրենց առօրյա դժվարությունների, առաջարկների և սպասելիքների մասին։
Լսեցինք իրար, քննարկեցինք և փորձեցինք միասին հասկանալ՝ ինչն է հնարավոր փոխել և ինչպես։
Ինձ համար նման հանդիպումները ամենակարևորն են․ այստեղ տեսնում եմ իրական պատկերը, լսում մարդկանց ձայնը և փորձում առաջարկել գործնական լուծումներ, ոչ թե պարզապես խոսքեր։

Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն։
Այս օրերին մեր հայրենակիցներից հաճախ եմ լսում ժողովրդական հայտնի խոսքը, որի հետ լիովին համամիտ եմ․
անհնարն էլ դառնում է հնարավոր, երբ բոլորը մի բռունցք են։

Գագիկ Ծառուկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նոր շուկա մտնելը դյուրին գործ չէ, կարող է տարիներ տեվել

«Հրապարակ»․ Նոր շուկա մտնելը դյուրին գործ չէ, կարող է տարիներ տեվել Thu, 02 Jul 2026 …