Տարեցները պետք է շնորհակալություն հայտնեն ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ հենց հարկատուներին

Տարեցները պետք է շնորհակալություն հայտնեն ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ հենց հարկատուներին

Sun, 15 Mar 2026 13:45:44 +0400


Հակոբ Բադալյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո սկսած քարոզարշավի ընթացքում հաճախակի է սկսել կիրառել 65+ տարիքի քաղաքացիների համար անվճար առողջապահության թեման: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը այդ թեման մատուցում է այնպես, կարծես կառավարության իմաստուն եւ հոգատար քաղաքականության արդյունք է:

Գործնականում, այն ընդամենը հապճեպ ընդունված առողջապահության համապարփակ ապահովագրության «արդյունք» է: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2026 թվականի շեմին վերջին պահին ընդունել է օրենքը, հապճեպ ներկայացնելով ԱԺ ու հաստատելով այն: Ըստ այդ օրենքի, գործատուների եւ աշխատողների վրա դրվել է դե ֆակտո լրացուցիչ ֆինանսական բեռ, որի շնորհիվ էլ ըստ էության ապահովվում է 65+ տարիքի քաղաքացիների անվճար առողջապահական ծառայության մատուցումը:

Այլ կերպ ասած, դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի կառավարության հմտության, այլ պարզապես աշխատող քաղաքացիների վրա դրված հավելյալ ֆինանսական բեռի շնորհիվ է: Ըստ այդմ, տարեցները պետք է շնորհակալություն հայտնեն ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ հենց հարկատուներին:

Որովհետեւ Նիկոլ Փաշինյանի կառավարության «վաստակն» այստեղ անմշակ առողջապահական հապահովագրական համակարգն է, իր բազմաթիվ թերություններով, որոնք զգալի են հենց նույն տարեցների եւ մյուս քաղաքացիների համար՝ պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում: Նաեւ իհարկել բուժծառայություն իրականացնող մասնագետների համար:

Այն, որ առողջապահական ապահովագրությունը լավ եւ անհրաժեշտ համակարգ է, կասկած չկա: Բայց այդ համակարգը պետք է ներդրվի լավ մշակված, որպեսզի դրա ներդրումը հավասարակշռված եւ ներդաշնակ լինի թե քաղաքացիների, թե բուժծառայություն մատուցողների համար, որպեսզի ռեֆորմի հարմարավետությունը չարտահայտվի ընդամենը նրանով, որ ապահովվում է «ձրի բուժօգնություն»: Ռեֆորմի հարմարավետությունը պետք է դրսեւորվի բուժծառայության մատուցման եւ ստացման պրոցեսով:

Հատկապես, որ չի լինում ձրի առողջապահություն եւ որեւէ ձրի բան ընդհանրապես: Հանրությունը միշտ վճարում է համակարգերի աշխաատանքի համար: Հետեւաբար կառավարությունների խնդիրն այն է, որ հանրության վճարած փողով մշակվեն այդ նույն հանրության համար ոչ թե «ձրի», այլ ամբողջական իմաստով հարմարավետ մեխանիզմներ: Այդ հարմարավետությամբ է չափվում կառավարության արդյունավետությունը, ոչ թե «ձրիությամբ»»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ներիշխանական խմորումներ եւ ՔՊ-ական կրքեր

«Հրապարակ»․ Ներիշխանական խմորումներ եւ ՔՊ-ական կրքեր Wed, 15 Jul 2026 09:15:27 +0400 Հունիսի 7-ի ընտրություններից…

15 րոպե ago

Ով է ասում

Ով է ասում Wed, 15 Jul 2026 09:00:54 +0400 Ոչ ոք չի ասում, որ հանցագործությունները…

30 րոպե ago

«Հրապարակ». Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին

«Հրապարակ». Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին Wed, 15 Jul 2026 08:45:48 +0400 Նիկոլ Փաշինյանը որոշել…

45 րոպե ago

«Հրապարակ»․ Շահումյանցի Ժիրոն ու նրա «կլանը»՝ կրկին մեղադրյալի աթոռին

«Հրապարակ»․ Շահումյանցի Ժիրոն ու նրա «կլանը»՝ կրկին մեղադրյալի աթոռին Wed, 15 Jul 2026 08:20:54 +0400…

1 ժամ ago

«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում

«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Wed, 15 Jul 2026 08:15:42 +0400 Բոլորը գիտեն, որ նախնական…

1 ժամ ago

«Հրապարակ». Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է

«Հրապարակ». Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է Wed, 15 Jul 2026 08:10:52…

1 ժամ ago