Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի վերընտրվելով ՀՀ-ին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն
Sun, 15 Mar 2026 14:15:21 +0400

Գրող, հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը գրում է․ «Իմ կարծիքով բոլոր այն ուժերը, որոնք իսկապես կարծում են, որ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է ոչ միայն միավորվեն ու պայմանավորվեն իրար դեմ չաշխատել, այլ միավորումից հետո պետք է հայտարարեն, որ իրենք պատրաստ են ընտրական ցուցակի ամենավերջին տեղերում լինել ու որպես շարքային ընդդիմադիրներ պայքարել միասնական ընդդիմության հաղթանակի համար:
Հենց սկսեցին ընտրացուցակի տեղերի համար անկապ քննարկումները, նշանակում է նրանք այդքան էլ վստահ չեն , որ Հայաստանը կանգնած է կործանման եզրին»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր