Ուրբաթ , 10 Հուլիսի 2026

Ո՛չ Խաչատուր Սուքիասյանը, ո՛չ էլ նրա ընտանիքը երբևէ Հայաստան չեն ներմուծել էլեկտրամոբիլներ

Ո՛չ Խաչատուր Սուքիասյանը, ո՛չ էլ նրա ընտանիքը երբևէ Հայաստան չեն ներմուծել էլեկտրամոբիլներ

Tue, 17 Mar 2026 13:51:40 +0400


Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը գրել է․

«Այսօր առավոտյան թերթերից մեկը հերթական կեղծ լուրն է տարածել Խաչատուր Սուքիասյանի մասին, որը վերատպվել է մի շարք լրատվական կայքերում:

Հայտնում եմ, որ ո՛չ Խաչատուր Սուքիասյանը, ո՛չ էլ նրա ընտանիքը երբևէ Հայաստան չեն ներմուծել էլեկտրամոբիլներ և որևէ առնչություն չունեն տաքսի ծառայությունների, կամ տաքսի մեքենաների հետ։

Նախընտրական շրջան է, և նման կեղծ լուրերը հաճախակի են դառնում։ Սա նույն շարքից է, ինչ Երևանի բուհերը հյուրանոցներ դարձնելու մասին տարածված ապատեղեկատվություններն ու մնացած տասնյակ ֆեյք լուրերը, որոնք տարիներ շարունակ տարածվում են հայտնի շրջանակների կողմից:
Ամոթ է, մի խայտառակեք ձեզ…»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Մայր Հայաստան»․ Փաշինյանի հրապարակային հրահանգով սկսվել է Ծառուկյանի ունեզրկման գործընթացը

«Մայր Հայաստան»․ Փաշինյանի հրապարակային հրահանգով սկսվել է Ծառուկյանի ունեզրկման գործընթացը Wed, 08 Jul 2026 17:46:06 …