Թուրքիայում հայտնի մոդելին մահացած են գտել․ ինչ հրապարակումներ է արել նա՝ մահվանից առաջ

Թուրքիայում հայտնի մոդելին մահացած են գտել․ ինչ հրապարակումներ է արել նա՝ մահվանից առաջ

Sun, 15 Mar 2026 23:00:00 +0400


Թուրք մոդել, մոդելավորող և ինֆլուենսեր Այշեգյուլ Էրասլանին մահացած են գտել Ստամբուլի Քյաղըթհանե թաղամասում գտնվող իր տանը, հայտնում է Haberler-ը:

Նա 27 տարեկան էր: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունն ու բժշկական ծառայությունները հաստատել են մահը, ինչից հետո մարմինը փորձաքննության է ուղարկվել դատաբժշկական դիահերձարան:

Ըստ մոդելի ընկերոջ, աղջկա դաստակները կտրված են եղել, և նրան գտել են կախված վիճակում: Նա կարծում է, որ մոդելին սպանել են:

Ըստ լրատվամիջոցների, մահվանից քիչ առաջ աղջիկը սոցիալական ցանցերում մի քանի տագնապալի հաղորդագրություն է հրապարակել: Դրանցից մեկում նա գրել է, թե կան բաներ, որոնց մասին չի կարող պատմել, բայց ընդգծել է, որ եղել է «լավ մարդ և ոչ մեկին վատություն չի արել»։

Հարազատները սկսել են անհանգստանալ, երբ երկար ժամանակ չեն կարողացել կապ հաստատել նրա հետ: Նրանք եկել են տուն և, պատասխան չստանալով, դիմել են ոստիկանություն: Երբ իրավապահները մտել են բնակարան, աղջկան գտել են առանց կյանքի նշանների:

Էրասլանը հայտնի է դարձել թուրքական հանրահայտ İşte Benim Stilim («Սա է իմ ոճը») հեռուստաշոուի շնորհիվ: Նրա մահից հետո համացանցում կրկին սկսել են տարածվել հաղորդման հին հատվածները, որտեղ նա անսպասելիորեն լաց է լինում և խոստովանում, որ սովոր է բոլոր ապրումները պահել իր մեջ և երբեմն չի կարողանում զսպել հույզերը:

Երիտասարդ մոդելի մահը հասարակական մեծ հնչեղություն է առաջացրել: Ոստիկանությունը շարունակում է դեպքի հանգամանքների քննությունը, և մահվան պաշտոնական պատճառը դեռ չի հայտարարվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա

Թրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա Fri, 06 Nov 2026 15:00:09 +0400…

11 րոպե ago

Դու Միածինը չես, ասա՝ որտեղի՞ց ընկար Հայաստանի գլխին

Դու Միածինը չես, ասա՝ որտեղի՞ց ընկար Հայաստանի գլխին Fri, 06 Nov 2026 14:45:25 +0400 Փաշինյանը…

26 րոպե ago

ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի ընտրություններին

ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի ընտրություններին Fri, 06 Nov 2026 14:32:48 +0400 Նոյեմբերի 4-ին տեղի…

39 րոպե ago

16 տարում ցորենի արտերը նվազել են գրեթե երեք անգամ

16 տարում ցորենի արտերը նվազել են գրեթե երեք անգամ Fri, 06 Nov 2026 14:15:42 +0400…

56 րոպե ago

Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին

Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին Fri, 06 Nov 2026 14:00:39 +0400 Ֆուտբոլի Հայաստանի…

1 ժամ ago

Իրանը 7 պահանջ է փոխանցել ԱՄՆ-ին․ մանրամասներ

Իրանը 7 պահանջ է փոխանցել ԱՄՆ-ին․ մանրամասներ Fri, 06 Nov 2026 14:00:04 +0400 Իրանը Կատարի…

1 ժամ ago