Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին

Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին

Fri, 06 Nov 2026 14:00:39 +0400


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների երկրպագուական շարժումների ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ և ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկել են Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստն այժմ աշխատում է «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբում:

«Մենք՝ Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների երկրպագուական շարժումների ներկայացուցիչներս, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում ենք Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։ Հայկական ֆուտբոլը կանգնած է վճռորոշ հանգրվանի առաջ։ Առջևում ՀՖՖ նախագահի ընտրություններն են, որոնք կարող են դառնալ երկու տարի առաջ մեկնարկած պայքարի հանգուցալուծումը և շրջադարձային պահ՝ հայկական ֆուտբոլի ապագայի համար։ Սա պարզապես հերթական ընտրություն չէ․ սա հնարավորություն է վերջ դնելու տարիներով կուտակված խնդիրներին և բացելու հայկական ֆուտբոլի զարգացման նոր էջ։ Մեր պահանջը հստակ է՝ ֆուտբոլային ֆեդերացիա, որն ապրում է ֆուտբոլով և աշխատում ֆուտբոլի համար։

Մեր համոզմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ղեկավարի ֆուտբոլային ճանապարհ անցած, հայկական ֆուտբոլի խնդիրներին ներսից ծանոթ, ֆուտբոլով ապրող և այն զարգացնելու հստակ նպատակներ ունեցող մարդ։ Գևորգ Ղազարյանը երկար տարիներ պատվով ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականը, հանդես եկել հայկական և եվրոպական ակումբներում ու անցել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի հարուստ ճանապարհ։ Մեզ համար կարևոր է, որ ֆեդերացիայի ղեկավարը ճանաչի հայկական ֆուտբոլի իրականությունը, անմիջական կապ և շփում ունենա ֆուտբոլային հանրության հետ: Առանձնահատուկ նշանակություն ենք տալիս նաև Գևորգի բարձր հեղինակությանը ֆուտբոլային աշխարհում և հանրության շրջանում։ Տարիների ընթացքում վաստակած հարգանքն ու երկրպագուների սերը կարևոր արժեքներ են, որոնք կարող են ամուր հիմք դառնալ վստահության, անկախության և բացառապես ֆուտբոլի շահերից բխող որոշումների կայացման համար։ Սակայն մեր նախաձեռնությունը միայն մեկ անձի թեկնածության առաջադրում չէ։ Սա հայկական ֆուտբոլի շուրջ ուժերի համախմբման և միասնական պատասխանատվություն ստանձնելու նախաձեռնություն է։ Գևորգ Ղազարյանի շուրջ համախմբելու ենք ազգային հավաքականի տարբեր սերունդների ֆուտբոլիստներն, մարզիչներին, ինչպես նաև ֆուտբոլի կառավարման, իրավաբանության, սպորտային մենեջմենթի և հարակից ոլորտների փորձառու մասնագետներին։ Ձևավորում ենք ուժեղ մասնագիտական թիմ, որը պատրաստ է ստանձնել հայկական ֆուտբոլի զարգացման պատասխանատվությունը՝ աշխատելով սրտացավությամբ, հետևողականությամբ և ֆուտբոլային մտածողությամբ։ Առաջիկայում կներկայացվեն թիմի անդամները և հայկական ֆուտբոլի զարգացման ծրագիրը։ Ֆուտբոլային մարդ։ Ֆուտբոլային թիմ»,- նշված է հայտարարության մեջ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան Sat, 07 Nov 2026 15:30:41 +0400 88 տարեկանում մահացել է դերասանուհի…

8 րոպե ago

Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը

Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը Sat, 07 Nov 2026 15:15:48 +0400 Կապանի համայնքապետ Գևորգ…

23 րոպե ago

Գեղեցիկ ձմեռ է․ Սուրենյան

Գեղեցիկ ձմեռ է․ Սուրենյան Sat, 07 Nov 2026 15:02:08 +0400 Latest news from Հրապարակ ©…

37 րոպե ago

Հարցման արդյունքներից զայրացած՝ գործի են անցել

Հարցման արդյունքներից զայրացած՝ գործի են անցել Sat, 07 Nov 2026 14:45:35 +0400 Իրազեկ աղբյուրից տեղեկացանք,…

54 րոպե ago

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ Sat, 07 Nov 2026 14:30:18…

1 ժամ ago

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել Sat, 07 Nov 2026 14:15:19 +0400…

1 ժամ ago