Երկուշաբթի , 16 Մարտի 2026

Օսկար-2026․ տարվա գլխավոր հաղթողները

Օսկար-2026․ տարվա գլխավոր հաղթողները

Mon, 16 Mar 2026 10:00:13 +0400


ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գտնվող «Dolby» թատրոնում կայացավ կինոաշխարհի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ «Օսկարի» 98-րդ մրցանակաբաշխությունը։ Հոլիվուդյան ամենամեծ մրցանակաբաշխությունն ամփոփեց 2025 թվականի կինեմատոգրաֆիական ձեռքբերումները։

Տարվա գլխավոր հաղթողը դարձավ «Պայքար պայքարից հետո» ֆիլմը, որը նվաճեց միանգամից 6 «Օսկար», այդ թվում՝ լավագույն ֆիլմ մրցանակը։ Ֆիլմի ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնը ստացավ նաև Լավագույն ռեժիսոր մրցանակը՝ իր կարիերայի առաջին «Օսկարը»։

Լավագույն դերասան անվանակարգում հաղթեց Մայքլ Բի Ջորդանը՝ «Մեղսավորները» ֆիլմում իր դերակատարման համար։ Նույն ֆիլմը ստացավ նաև մի շարք այլ մրցանակներ, այդ թվում՝ լավագույն սցենար և երաժշտություն։

Լավագույն դերասանուհի ճանաչվեց Ջեսսի Բաքլին «Համնեթ» ֆիլմի համար։ Նրա հաղթանակը կարևոր իրադարձություն դարձավ նաև իռլանդական կինոյի համար։

Երկրորդ պլանի դերասանների անվանակարգերում հաղթեցին Շոն Պենը «Պայքար պայքարից հետո» և Արմի Մեդիգանը «Զենքեր» ֆիլմերում երկրորդ պլանի դերակատարման համար։ Մրցանակաբաշխության ընթացքում առանձնացավ նաև «K-pop դևերի որսորդները» անիմացիոն ֆիլմը, որը հաղթեց Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում, իսկ «Ավատար: Հուր և մոխիր» ֆիլմն արժանացավ լավագույն տեսողական էֆեկտներ մրցանակին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ռեալում» հիասթափված են գլխավոր մարզչից

«Ռեալում» հիասթափված են գլխավոր մարզչից Wed, 04 Mar 2026 22:00:05 +0400 Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները հիասթափված …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով