Հինգշաբթի , 9 Հուլիսի 2026

«Ռեալում» հիասթափված են գլխավոր մարզչից

«Ռեալում» հիասթափված են գլխավոր մարզչից

Wed, 04 Mar 2026 22:00:05 +0400


Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները հիասթափված են գլխավոր մարզիչ Ալվարո Արբեոլայից։ Այս մասին հայտնում է The Athletic պարբերականը։ Թիմի բոլոր ֆուտբոլիստները չէ, որ աջակցում են նրան։ Հատկապես վերջին ամսվա ընթացքում Արբեոլայի եւ մի շարք ֆուտբոլիստների միջեւ հարաբերությունները վատացել են, չնայած նրան, որ նշանակումից հետո՝ նա փորձել է բարելավել հանդերձարանում տիրող մթնոլորտը։ Մասնավորապես՝ Արբեոլան կարողացել է շփում հաստատել Վինիսիուս Ժունիորի հետ, ով մինչ այդ կոնֆլիկտ ուներ ակումբի ղեկավարության հետ։

Նշենք, որ մարտի երկուսին «Ռեալը» 0:1հաշվով երկրորդ պարտությունն է կրել Իսպանիայի առաջնությունում «Խեթաֆեի» հետ խաղում։ «Ռեալը» մրցաշարային աղյուսակում ներկայումս երկրորդ հորիզոնականում է 26 խաղից 60 միավոր հաշվեկշռով։ Նա զիջում է մրցաշարի առաջատար «Բարսելոնային» 4 միավորով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ով կփոխարինի Ռոնալդ Կումանին

Ով կփոխարինի Ռոնալդ Կումանին Fri, 03 Jul 2026 19:00:47 +0400 «Մանչեսթեր Սիթիի» եւ «Այաքսի» նախկին …