Ով է հոսանքազրկել Տեր-Պետրոսյանի առանձնատունը

Ով է հոսանքազրկել Տեր-Պետրոսյանի առանձնատունը

Mon, 16 Mar 2026 13:00:45 +0400


Սույն թվականի մարտի 15-ի ժամը 13։00-ից հոսանքազերծվել են ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը և գրասենյակը։ Բնականաբար, խափանվել է նաև ջրամատակարարումը։ Նախագահի թիկնազորի տասնյակ զանգերին ՀԷՑ-ից պատասխանել են. «Մեկ ժամից կմիացնենք»։ Անցել են տասնյակ մեկժամեր, բայց այդպես էլ մինչ այժմ ոչինչ չի փոխվել։ Մինչդեռ, առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով։ Ի՞նչ է նշանակում նախագահի նկատմամբ կիրառված և շարունակվող այս տմարդի դրսևորումը։

ՀԱԿ-ին մոտ կանգնած iLur-ը հայտնում է, որ հոսանքազրկումը, հաստատաբար, տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով։ ՀԷՑ-ը չէր համարձակվի դիմել այդպիսի ստորության, առանց հրահանգի։ Ավելացնենք, որ մինչ այս պահը նախագահի առանձնատան և գրասենյակի հոսանքի ու ջրի մատակարարումը վերականգնված չէ։
Սա ոչ թե սովորական վթար է, այլ Առաջին նախագահի և նրա ընտանիքի հանդեպ կիրառված և չդադարող սադիզմի դրսևորում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ՔՊ նոր պատգանավորը երդվեց

ՔՊ նոր պատգանավորը երդվեց Tue, 07 Apr 2026 11:49:04 +0400 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ…

4 րոպե ago

Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները

Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները Tue, 07 Apr 2026 11:46:04 +0400 Ազգային ժողովի արտահերթ նիստ…

7 րոպե ago

«Հրապարակ». Խառնակ վիճակ եւ երկիշխանություն Բերդի թիվ 1 հիմնական դպրոցում

«Հրապարակ». Խառնակ վիճակ եւ երկիշխանություն Բերդի թիվ 1 հիմնական դպրոցում Tue, 07 Apr 2026 11:45:18…

8 րոպե ago

Ափսոսանքով արձանագրում ենք` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Կարիքների գնահատման առաքելությունը չի անդրադարձել սույն խնդրին

Ափսոսանքով արձանագրում ենք` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Կարիքների գնահատման առաքելությունը չի անդրադարձել սույն խնդրին Tue, 07 Apr 2026…

14 րոպե ago

Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է այսօր

Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է այսօր Tue, 07 Apr 2026 11:38:01 +0400 Ամեն տարի ապրիլի…

15 րոպե ago

Այս գիշեր Իրանը խոցել է աշխարհում ամենամեծ նավթաքիմիական գործարաններից մեկը

Այս գիշեր Իրանը խոցել է աշխարհում ամենամեծ նավթաքիմիական գործարաններից մեկը Tue, 07 Apr 2026 11:35:41…

17 րոպե ago