Նոր տնտեսական և արդյունաբերական քաղաքականության իրականացման 10 առաջնահերթ քայլերը

Նոր տնտեսական և արդյունաբերական քաղաքականության իրականացման 10 առաջնահերթ քայլերը

Mon, 16 Mar 2026 15:00:13 +0400


Հայաստանի Հանրապետության հանրային, տնտեսական և սոցիալական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում ներկայումս ձևավորվել է ճգնաժամային իրավիճակ, ինչպես նաև արտաքին ու ներքին սպառնալիքներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է իրականացնել Նոր Տնտեսական և Արդյունաբերական Քաղաքականություն։

Ս․թ․ մարտի 14-ին «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում «Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնության կողմից կազմակերպվել էր քննարկում՝ տնտեսագետների, բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների և այլ մասնագետների մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում իմ կողմից ներկայացվեցին ստեղծված իրավիճակից դուրս գալու հիմնական ուղիները, որոնք ամփոփված են նոր տնտեսական և արդյունաբերական քաղաքականության իրականացման 10 առաջնահերթ քայլերի շրջանակներում։
Միքայել Մելքումյան

Նոր տնտեսական և արդյունաբերական քաղաքականության իրականացման 10 առաջնահերթ քայլերը․
1․ 10 մարզ՝ հարկերից ազատված 10 արդյունաբերական գոտի։
2․ Ներդրումների աջակցության / Մեկ պատուհան / ծրագրի անհապաղ գործարկում։
3․ Առաջիկա երկու տարիների ընթացքում փուլային տարբերակով Հայաստանում ներկայումս սահմանված 75 հազար դրամ նվազագույն աշխատավարձը պետք է դառնա առնվազն 120 հազար դրամ,այսինքն գործող 300 հազար դրամ միջին աշխատավարձի 40 տոկոսը։
4․ Թոշակները և աշխատավարձերը պետք է գնաճից առաջանցիկ ինդեքսավորվեն /ավելանան/ և նվազագույն թոշակը պետք է ցածր չլինի նվազագույն կենսաապահովման զամբյուղից՝ կազմելով 82 հազար դրամ։
5․ Փոքր և միջին բիզնեսի համար շրջանառության հարկի տոկոսադրույքը պետք է սահմանվի 1 տոկոս։
6․ Գազի և էլեկտրաէներգիայի սակագները պետք է իջեցվեն 10 տոկոսով։
7․ 2026թ․ դրությամբ սահմանված գույքահարկի դրույքաչափը պետք է կրճատվի առնվազն 2 անգամ։
8․ Մինչև 3 մլն․դրամ վարկեր ունեցող մեր համաքաղաքացիների համար տույժ ու տուգանքների մասով հայտարարել վարկային համաներում /ամնիստիա/։
9․ Մթերող կազմակերպությունների կողմից գյուղացիական տնտեսությունների բերքի մթերման և իրացման նախնական պայմանագրերի կնքում և պետական աջակցությամբ բոլոր մարզերում սառնարանային,պահեստային և տարայավորման տնտեսությունների ձևավորում։
10․ Բարձրագույն կրթությունը Հայաստանում պետք է լինի անվճար։

Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք նախաձեռնություն

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը միանում է հակաթրամփյան կոալիցիային

Փաշինյանը միանում է հակաթրամփյան կոալիցիային Sat, 11 Apr 2026 16:15:07 +0400 Փաշինյանը որոշել է Հայաստանը…

18 րոպե ago

«Հզբոլլահ»-ը բանակցություններից առաջ հարվածել է Իսրայելին

«Հզբոլլահ»-ը բանակցություններից առաջ հարվածել է Իսրայելին Sat, 11 Apr 2026 16:00:26 +0400 «Հզբոլլահ» խմբավորումը պնդում…

33 րոպե ago

Էլի մարդ կա՞, որ իր հաղթանակը նվիրելու է Ռոբերտ Քոչարյանին

Էլի մարդ կա՞, որ իր հաղթանակը նվիրելու է Ռոբերտ Քոչարյանին Sat, 11 Apr 2026 15:45:46…

47 րոպե ago

Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք

Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Sat, 11 Apr 2026 15:30:50 +0400 Չեմ…

1 ժամ ago

Աշխարհի բոլոր ծայրերից հայերը հավաքվել են Փարիզում

Աշխարհի բոլոր ծայրերից հայերը հավաքվել են Փարիզում Sat, 11 Apr 2026 15:22:58 +0400 Փարիզում այսօր…

1 ժամ ago

Ռուսաստանի հետ՝ գործնական անվտանգություն, ԱՄՆ-ի հետ՝ իրական երաշխիքներ

Ռուսաստանի հետ՝ գործնական անվտանգություն, ԱՄՆ-ի հետ՝ իրական երաշխիքներ Sat, 11 Apr 2026 15:18:18 +0400 «Առաջարկ…

1 ժամ ago