Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք

Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք

Sat, 11 Apr 2026 15:30:50 +0400


Չեմ կարող լռել — կոկորդս սեղմվում է։
1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանցի դահիճները կոտորած կազմակերպեցին Մարաղա հին հայկական գյուղում։
Մոտ հարյուր մարդ — կանայք, երեխաներ, ծերեր — դաժանաբար սպանվեցին։ Սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին։
Մարաղան պարզապես ողբերգություն չէ։ Դա այն սահմանագիծն է, որից հետո հայերը որոշեցին՝ այլևս չեն թողնելու, որ իրենց անպատիժ կոտորեն։

Անցել է ընդամենը 34 տարի։

Եվ այսօր գտնվել են մարդիկ հայկական «-յան» ազգանուններով (կներեք բայց այդ մարդկանց ազգությամբ հայ անվանելը չի ստացվում), ովքեր պատրաստակամությամբ ոտնահարում են Մարաղայում սպանված երեխաների արյունը և մեկնում Բաքու՝ «խաղաղություն կառուցելու» նրանց հետ, ովքեր այդ երեխաներին սպանել են։

Ամեն ինչ, իհարկե, փաթեթավորված է գեղեցիկ բառերով — «քաղաքացիական հասարակություն», «երկխոսություն», «խաղաղ նախաձեռնություններ»։
Բայց հայկական ազգանուններով մարդիկ (որոնք մեկնել են Բաքու) չեն կարող չիմանալ , որ իրենց «ազերի զրուցակիցների» մեջ են նաև նրանք, ովքեր մասնակցել են Արցախի շրջափակմանը 2023 թվականին։
Նրանք, ովքեր գիտակցաբար սովի էին մատնում հայ կանանց և երեխաներին։
Եվ ահա նրանց մոտ — սեղանի շուրջ, հանդիպումների, զրույցների — գնում են մարդիկ հայկական ազգանուններով։
Ինչի՞ մասին եք խոսելու նրանց հետ։
Այն մասին, թե ինչպես էին ռմբակոծում Ստեփանակերտը — նրանց իսկ ուրախ բացականչությունների ներքո՞
Գնդակահարված հայ գերիների՞ մասին։
Կազանչեցոց տաճարի ավերմա՞ն մասին։
Թե ինչպես ռումբերի տակ բռնի արտաքսում էին հայերին՝ միաժամանակ պայթեցնելով վառելիքի պահեստը, որպեսզի կրակի մեջ այրվեն հարյուրավոր արցախցինե՞ր։
Թե՞, գուցե, հագեցած սեղանի շուրջ կքննարկեք, թե ինչպես ավելի հարմար ջնջել Հայաստանը քարտեզից և վերածել այն «Արևմտյան Ադրբեջան»-ի։
Ես չգիտեմ ։
Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք, թե չեք հասկանում, թե ում հետ գործ ունեք։
Բաքվում «խաղաղությունը» հասկանում են պարզ՝ Հայաստանը չպետք է գոյություն ունենա որպես պետություն։ Եվ դուք չեք կարող սա չիմանալ։
Այդ դեպքում ինչո՞ւ գնացիք այնտեղ հենց ապրիլի 10-ին։
Մարաղայի հիշատակի օրը։
Արյան օրը։
Սա այլևս միամտություն չէ։
Սա ընտրություն է։
Եվ ժողովուրդ ջան մի՛ հարցրեք նրանցից բացատրություններ։
Պարզապես հիշեք նրանց դեմքերը։
Եվ արեք ձեր եզրակացությունները։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեց

Արթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեց Wed, 07 Oct 2026 23:37:31 +0400 Արթուր Դանիելյանին կալանավորեցին 2…

8 րոպե ago

Թուրքիայի և Ադրբեջանի միջև «սև կատու» է անցել․ կրքերը թեժանում են

Թուրքիայի և Ադրբեջանի միջև «սև կատու» է անցել․ կրքերը թեժանում են Wed, 07 Oct 2026…

15 րոպե ago

Փաշինյանը մեղադրել է հայ կնոջը, այն որակել՝ «կրիմինալ միջադեպ». Օրվա ամփոփում

Փաշինյանը մեղադրել է հայ կնոջը, այն որակել՝ «կրիմինալ միջադեպ». Օրվա ամփոփում Wed, 07 Oct 2026…

26 րոպե ago

Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինվորն էլիտար «փաստաբան» ունի

Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինվորն էլիտար «փաստաբան» ունի Wed, 07 Oct 2026 23:15:11 +0400 Մի քանի…

30 րոպե ago

Չարլզ III թագավորի բժշկին մահացած են գտել․ ամուսի՞նն է սպանել

Չարլզ III թագավորի բժշկին մահացած են գտել․ ամուսի՞նն է սպանել Wed, 07 Oct 2026 23:00:35…

45 րոպե ago

Հայաստանի համար սա ռազմավարական ռիսկ է․ Դավթյան

Հայաստանի համար սա ռազմավարական ռիսկ է․ Դավթյան Wed, 07 Oct 2026 22:46:59 +0400 ՌԴ ԱԳՆ…

59 րոպե ago