Երեքշաբթի , 17 Մարտի 2026

12 տարվա և մի ամբողջ ընտանիքի պատմության մասին պատմող ֆիլմի անոնսը

12 տարվա և մի ամբողջ ընտանիքի պատմության մասին պատմող ֆիլմի անոնսը

Mon, 16 Mar 2026 19:00:00 +0400


Ձեզ եմ ներկայացնում իմ կյանքի 12 տարիների մասին պատմող վավերագրական ֆիլմի անոնսը։ Ֆիլմը նկարահանվել է հոլանդական BIND և իտալական EiE Film կինոընկերությունների կողմից և կոչվում է «Հաղթող սերունդ»։ Ֆիլմի ռեժիսորը իտալացի կինոռեժիսոր Marco De Stefanis-ն է։

Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունենա սույն թվականի մարտի 22-ին Նիդեռլանդներում, որին մասնակցելու եմ անձամբ։ Սա պատմություն է Հարությունյան ընտանիքի շուրջ 80-ամյա պայքարի մասին։ Ֆիլմում կտեսնեք իմ ճանապարհը՝ դպրոցական նստարանից մինչև պատմական գիտությունների թեկնածու, պայքարող ցուցարարից մինչև կուսակցության հիմնադիր և նախագահ, և մի մարդու, որը հետևողականորեն գնում է իր ծրագրերի, նպատակների և երազանքների իրականացման ճանապարհով, որոնք բացառապես կապված են Հայաստանի հետ։

Ֆիլմը առաջիկայում ցուցադրվելու է նաև Հայաստանում։ Ֆիլմի մասին հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել նաև IMDb-ում և այլ հարթակներում։

Ստորև ներկայացնում եմ ֆիլմի պաշտոնական համառոտագիրը BIND ընկերության կողմից․

«Հաղթող սերունդը» վավերագրական ֆիլմ է, որը նկարահանվել է 12 տարվա ընթացքում՝ հետևելով Շահեն Հարությունյանի ճանապարհին՝ 14-ամյա ակտիվիստից մինչև ձևավորվող քաղաքական առաջնորդ։ Կրելով իր հոր և պապի ժառանգությունը Հայաստանի անկախության երկարատև պայքարում՝ նա նրանց դիմադրության ավանդույթը վերածում է նոր՝ ժողովրդավարական տեսլականի։ Այն ժամանակ, երբ Հայաստանը անցնում է քաղաքական անկայունության և Ռուսաստանի ուժեղ ազդեցության պայմաններով, Շահենը փորձում է գտնել իր սեփական ճանապարհը՝ վերաիմաստավորելով, թե ինչպիսին կարող է լինել նոր սերնդի ազատության պայքարը։

Դեռ շատ են հնարավորությունները լինելու խոսելու այս մասին և շնորհակալություն հայտնելու բոլորին, որոնք այս տարիների ընթացքում ինձ հետ անցան դժվար ճանապարհով և մնացին մինչև վերջ, և բոլոր նրանց, որոնք ստեղծեցին այս ֆիլմը։

Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երևի Աստված երբ ուզում է մեկին պատժել` սկզբում խելքն է առնում, հետո`հայրենիքը

Երևի Աստված երբ ուզում է մեկին պատժել` սկզբում խելքն է առնում, հետո`հայրենիքը Sun, 15 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով