Մեր թիրախը մեկն է

Մեր թիրախը մեկն է

Mon, 16 Mar 2026 20:19:32 +0400


Գրել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Դաշնակցություն կուսակցությունը առաջիկա ընտրություններին մասնակցելու են միասին՝ «Հայաստան» դաշինքի շրջանակում։

Իր ելույթի ընթացքում Սաղաթելյանը անդրադարձել է նաև ընդդիմադիր դաշտում հարաբերություններին՝ նշելով, որ իրենց քաղաքական պայքարի հիմնական ուղղվածությունը գործող իշխանության դեմ է։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերը միմյանց նկատմամբ թիրախներ պիտի չունենան։

Սաղաթելյանը դիմել է նաև մյուս ընդդիմադիր ուժերին՝ ընդգծելով, որ ընդդիմադիր դաշտում պետք է դիտարկել միմյանց ոչ թե որպես հակառակորդ, այլ որպես ներկա և ապագա պայքարի գործընկերներ։

Պատգամավորի խոսքով՝ իրենց միակ քաղաքական թիրախը գործող իշխանությունն է, և իրենք առաջնորդվելու են հենց այդ սկզբունքով։ Նա նաև հավելել է, որ նույն մոտեցումն ու ակնկալիքն ունեն ընդդիմադիր դաշտի մյուս քաղաքական ուժերից՝ ընդգծելով միասնական պայքարի կարևորությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայկական ձուկը Ռուսաստանի փոխարեն կուղարկվի Վրաստան

Հայկական ձուկը Ռուսաստանի փոխարեն կուղարկվի Վրաստան Sat, 01 Aug 2026 14:15:34 +0400 Թբիլիսիում Հայաստանի դեսպանատունը…

9 րոպե ago

Արաղչին Լոնդոնին ուղիղ ասել է Իրանի կարմիր գծերի մասին

Արաղչին Լոնդոնին ուղիղ ասել է Իրանի կարմիր գծերի մասին Sat, 01 Aug 2026 14:00:52 +0400…

24 րոպե ago

Երևանում ձերբակալել են ռուս ընդդիմադիր լրագրողին․ սկանդալային մանրամասներ

Երևանում ձերբակալել են ռուս ընդդիմադիր լրագրողին․ սկանդալային մանրամասներ Sat, 01 Aug 2026 13:44:49 +0400 Այսօր…

40 րոպե ago

Էրդողանի դեմ մահափորձի մասնակցին ձերբակալել են․ ինչ է հայտնի

Էրդողանի դեմ մահափորձի մասնակցին ձերբակալել են․ ինչ է հայտնի Sat, 01 Aug 2026 13:30:18 +0400…

54 րոպե ago

«Հայաստան» դաշինքը կհրաժարվի պաշտոնից

«Հայաստան» դաշինքը կհրաժարվի պաշտոնից Sat, 01 Aug 2026 13:15:16 +0400 Վաղը կմեկնարկի իներորդ գումարման Ազգային…

1 ժամ ago

Իրանն այս րոպեներին հարձակում է գործում Քուվեյթի վրա․ լարված է

Իրանն այս րոպեներին հարձակում է գործում Քուվեյթի վրա․ լարված է Sat, 01 Aug 2026 13:00:04…

1 ժամ ago