Երեքշաբթի , 17 Մարտի 2026

«Հրապարակ»․ Առուշը որոշել է երկու լարի վրա խաղալ

«Հրապարակ»․ Առուշը որոշել է երկու լարի վրա խաղալ

Tue, 17 Mar 2026 08:00:00 +0400


Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի հրաժարականի դիմումը պայմանավորված է համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի քաղաքական դիրքորոշմամբ, ավելի կոնկրետ ասած՝ ճամբարափոխությամբ։ Ժամանակին ընդդիմադիր եւ Նիկոլ Փաշինյանին «սյունյաց ողջույններով» դիմավորելու ակցիան կազմակերպած Առուշանյանը, որը կալանք կրեց, 2021 թվականին էլ «Հայաստան» դաշինքի անդամ էր, սահուն անցում է կատարել դեպի իշխանական ճամբար եւ վերջերս անգամ Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին է մասնակցել։ Բայց նա փորձում է երկու լարի վրա խաղալ՝ համայնքապետարանում վստահեցրել է, որ ընտրություններին ՔՊ-ի օգտին չի աշխատելու, ՔՊ-ին էլ վստահեցնում է, որ Գորիսն իրենցն է, եւ նախօրեին ինքնակամ միացել էր Փաշինյանի քարոզարշավին, երբ վերջինս Գորիսում էր։ Հենց այս քայլն է, ըստ լուրերի, Յոլյանի համար որոշիչ։ Նա, մեր տեղեկություններով, ընդդիմադիր մի քանի շրջանակներից առաջարկներ ունի, բայց որոշել է ընդունել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» առաջարկը եւ առաջիկայում կհայտարարի այդ մասին։ Համայնքապետարանի մեր աղբյուրը պատմեց, որ երեկ կոլեկտիվում սգի տրամադրություն է եղել, ոմանք ափսոսել են Յոլյանի հեռանալու առիթով, մյուսներն էլ հասկացել են, որ կորցրել են ե՛ւ երբեմնի ընդդիմադիր համայնքապետին, ե՛ւ նրա տեղակալին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլական խաղաղության գինը

Նիկոլական խաղաղության գինը Thu, 12 Mar 2026 17:45:48 +0400 Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով