Երեքշաբթի , 17 Մարտի 2026

«Հրապարակ»․ Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է

«Հրապարակ»․ Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է

Tue, 17 Mar 2026 08:05:00 +0400


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, նախկին դիվանագետ Հրաչյա Թաշչյանը, որ պատրաստակամություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի «գիծն» առաջ տանել, պարզվում է՝ Փաշինյանի աշխատակազմում օգնական աշխատելու ընթացքում մասնակցել է ադրբեջանական կողմի հետ գաղտնի բանակցություններին՝ 2018-2019 թթ․։ Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 9-ին էր, որ նա նշանակվեց վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ 3 տարի ժամկետով, իսկ 1․5 տարի անց՝ 2021 թ. դեկտեմբերին, Փաշինյանը նրան ազատեց, երբ արտահոսքեր կային այդ բանակցությունների մասին։ Նա գրագրության մեջ է եղել մասնավորապես Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւի հետ։ Ասում են՝ նույն պատրաստակամությամբ ծառայել է նաեւ նախկիններին․ մինչ Փաշինյանի օգնական նշանակվելը, պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԳՆ-ում՝ ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ: Թաշչյանը ՀՀ արտակարգ դեսպանորդի եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին. ընտանիքի հայտարարությունը

Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին. ընտանիքի հայտարարությունը Mon, 16 Mar 2026 13:04:37 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով