Հինգշաբթի , 1 Հոկտեմբերի 2026

Որն է թիվ մեկ խնդիրը՝ ըստ Քոչարյանի

Որն է թիվ մեկ խնդիրը՝ ըստ Քոչարյանի

Mon, 16 Mar 2026 20:56:24 +0400


«Հայաստան» դաշինքը, ինչպես հայտնի է ,պաշտոնապես հայտարարեց, որ դաշինքի վարչապետի թեկնածուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։

Իր ելույթում Քոչարյանը ընդգծեց, որ առաջիկա տարիներին անվտանգությունը լինելու է Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկը։ Նրա խոսքով՝ երկրին անհրաժեշտ են ուժեղ պաշտպանական համակարգ, պատասխանատու ղեկավարում և վստահելի միջազգային գործընկերներ, որպեսզի հնարավոր լինի արդյունավետորեն դիմակայել արտաքին սպառնալիքներին։ Նա նշեց նաև, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի և հստակ, առանց հակասությունների վրա քաղաքական շահարկումների։

Քոչարյանը հիշեցրեց, որ իր նախագահության տարիներին կիրառված արտաքին քաղաքական մոտեցումը, ըստ նրա, նպաստել է հարաբերական կայունության ապահովմանը։ Նա հայտարարեց, որ պատրաստ է ներկայացնել և իրականացնել անվտանգության այնպիսի մոդել, որը կլինի հուսալի և գործնական։

Անդրադառնալով տարածաշրջանային հարաբերություններին՝ նա նշեց, որ կողմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը, սակայն ընդգծեց, որ խաղաղությունը պետք է հիմնված լինի իրական և փոխադարձ անվտանգության երաշխիքների վրա։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս միջազգային պայմաններում, երբ փոխվում են ուժերի հարաբերակցությունները և իրավական մեխանիզմների դերը թուլանում է, անվտանգության համակարգը պետք է լինի առավել ամուր և հստակ կառուցվածքով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը

Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Thu, 24 Sep 2026 20:24:20 …