Երկուշաբթի , 6 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ ՔՊ-ն փորձում է իրեն ապահովագրել

«Հրապարակ»․ ՔՊ-ն փորձում է իրեն ապահովագրել

Tue, 17 Mar 2026 08:15:00 +0400


Իշխանությունը, որոշ տեղեկություններով, մեծ ջանքեր է գործադրում, որ արեւմտամետներն ընտրություններին մասնակցեն մեկ միասնական բլոկով, հատկապես շահագրգիռ են Արամ Սարգսյանի եւ Գուրգեն Սիմոնյանի համագործակցությամբ, որոնց կարող են միանալ նաեւ մյուսները՝ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ։ Այդ պարագայում, կարծում են, որ անցողիկ շեմը կհաղթահարեն, եւ ՔՊ-ն էլ ապահովագրված կլինի հետընտրական կոալիցիայի հարցում, սակայն մինչ այս պահը Արամ Զավենիչին համոզել չի հաջողվում։ Նա վստահ է, որ միայնակ էլ կհաղթահարի անցողիկ 4 տոկոսը, եւ դեմ է միավորմանը։ Դեր չեն խաղում նաեւ այն խոստումները, որ դաշինքով մասնակցության դեպքում Արեւմուտքը մեծ ֆինանսական աջակցություն կցուցաբերի։ Մեր աղբյուրն ասում է, որ Զավենիչը չի ուզում դափնիները ոչ մեկի հետ կիսել։ Ըստ ամենայնի, Արման Բաբաջանյանի շուրջը կհամախմբեն քաղհասարակության որոշ ներկայացուցիչների եւ կփորձեն լայն կոնսոլիդացիայի տպավորություն ստեղծել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնի է՝ երբ է տեղի ունենալու Զորի Բալայանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները

Հայտնի է՝ երբ է տեղի ունենալու Զորի Բալայանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները Mon, 06 Apr …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով