Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Ինչ է պետք Իրանում իշխանափոխություն անելու համար

Ինչ է պետք Իրանում իշխանափոխություն անելու համար

Thu, 12 Mar 2026 20:00:27 +0400


Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ չնայած արդեն երկու շաբաթ է, ինչ ամերիկա-իսրայելական տանդեմն Իրանի դեմ իրականացնում է ռազմական գործողություն, սակայն կրոնապետական վարչակարգը կարողանում է պահպանել վերահսկողությունը երկրում։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Համաձայն ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացրած զեկույցի, ռազմական գործողությունը իրանական գործող կրոնապետական վարչակարգին չի կարող հասցնել կործանման։ Ավելին, իսրայելական բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ եւս վստահ չեն, որ այս գործողությունը կբերի Իրանում իշխանափոխության։

Ըստ այդմ, իրավիճակը կարող է փոխվել, եթե իրականացնել սկսեն ցամաքային ռազմական գործողություն ընդդեմ իրանական գործող վարչակարգի։ Հատկապես Իրանում իշխանափոխությանը ուզում է հասնել Իսրայելը։ Թե որքանով Միացյալ Նահանգները կգնա ցամաքային ռազմական գործողության Իրանում՝ հանուն իշխանափոխության, դժվար է ասել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խուզարկություններ և ձերբակալություն Գյումրիում. վաղ առավոտից իրավապահները գործողություններ են իրականացնում

Խուզարկություններ և ձերբակալություն Գյումրիում. վաղ առավոտից իրավապահները գործողություններ են իրականացնում Sun, 07 Jun 2026 07:19:38 …