Կիրակի , 29 Նոյեմբերի 2026

Իրանում 3 անձի մահապատժի են ենթարկել

Իրանում 3 անձի մահապատժի են ենթարկել

Sun, 08 Nov 2026 15:00:26 +0400


Իրանում մահապատժի են ենթարկել երեք տղամարդու, որոնք դատապարտվել էին հունվարին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ հասարակական շենքերի վրա հարձակումներին մասնակցելու և Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ համագործակցելու համար, հայտնում է իրանական Fars գործակալությունը։

Մահապատժի ենթարկվածներն են Հասան Դիոբանդը, Համիդ Քազեմին և Ռեզա Զանգանեն։

Դատական մարմինների տվյալներով, նրանց մեղադրանքներ էին առաջադրվել հրազեն, նռնակներ և հրկիզող խառնուրդով շշեր օգտագործելու, հասարակական օբյեկտներ հրկիզելու և Քարաջ քաղաքում էլեկտրական ենթակայանը վնասելու համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սիսիանում 44-ամյա տղամարդը պարբերաբար բռնության է ենթարկել իր 13-ամյա դստերը

Սիսիանում 44-ամյա տղամարդը պարբերաբար բռնության է ենթարկել իր 13-ամյա դստերը Thu, 15 Oct 2026 12:46:33 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով