Հռոմը չունի Կիևին օգնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաները
Mon, 09 Nov 2026 21:09:45 +0400

Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոսետտոն ընդունել է, որ երկիրը չունի Կիևին օգնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաները և չի բացառել, որ Ուկրաինային տրամադրվող 13-րդ ռազմական օգնության փաթեթը կարող է վերջինը լինել։
«Ուկրաինային շարունակական օգնությունը իմ վերահսկողությունից դուրս է։ 2026 թվականին այլ օգնության փաթեթներ չեն եղել, և ես ունեմ խորհրդարանի հաստատումը օգնություն տրամադրելու մինչև դեկտեմբերի 31-ը», – ասել է նախարարը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ խնդիրը ոչ թե դաշնակից Լիգա կուսակցության մեջ է, որը կողմ է Կիևին տրամադրվող ռազմական օգնության դադարեցմանը, այլ Գերմանիայի, որն այլևս չի մատակարարի Patriot համակարգեր։
«Իտալիան չունի Կիևին անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար անհրաժեշտ հատուկ տեխնոլոգիաները», – ասել է նախարարը։
Նոյեմբերի 10-ին նա խորհրդարանական անվտանգության հանձնաժողովին կներկայացնի 2022 թվականից սկսվող 13-րդ ռազմական օգնության փաթեթը։ Ուղարկվող սարքավորումների ցանկը գաղտնի է։ Մոտավոր փորձագիտական գնահատականներով՝ Հռոմն արդեն Կիև է ուղարկել մոտ 3 միլիարդ եվրոյի զենք։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր