Երեքշաբթի , 17 Մարտի 2026

Իրանն իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը

Իրանն իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը

Tue, 17 Mar 2026 09:30:18 +0400


Հորմուզի նեղուցը փակելու որոշում կայացնելով՝ մերձավորարեւելյան ներկայիս էսկալացիայում Իրանն իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը՝ գրում է The Guardian պարբերականը։ Հորմուզի նեղուցը փակելը կարող է բերել նրան, որ ներկայիս իրանական հակամարտությունում ԱՄՆ ու Իսրայելը կկորցնեն նախաձեռնողականությունը։ Եվ դա կցնցի համաշխարհային տնտեսությունը։ Լոնդոնի Արքայական քոլեջի անվտանգային հարցերի հետազոտող պրոֆեսոր Պիտեր Նոյմանը նշում է, որ Վաշինգտոնն արդեն քանի օր է՝ փորձում է հնարավորինս «լավ պատասխան» գտնել Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցի փակմանը։

Դա, ըստ նրա, ամերիկյան վարչակազմի համար անակնկալ էր։ Եվ հիմա, ըստ էության, սպառնալիքի տակ են հայտնվել Իսրայելի եւ ԱՄՆ-ի բոլոր պլանները։ Թրամփն արդեն հանդես է եկել կոչով՝ հորդորելով բոլոր երկրներին, որոնք կախված են այդ նեղուցով տեղափոխվող նավթից, քայլեր ձեռնարկել՝ նեղուցի վերաբացման եւ անվտանգ նավագնացության վերականգնման ուղղությամբ։ Նաեւ սպառնացել է, որ եթե ՆԱՏՕ-ն այդ հարցում ամերիկացիներին չօգնի կամ գործուն քայլեր չձեռնարկի, ապա դաշինքին շատ վատ ապագա է սպասվում։ Ռազմական փորձագետ Էրլ Ռասմուսենն էլ նշել է, որ Թրամփի անհանգստությունը հասկանալի է, քանի որ նեղուցը մի քանի ամիս կարող է փակ մնալ եւ վերահսկվել իրանական կողմից։ Դա կանխելու համար հնարավոր է, ԱՄՆ-ը կտրուկ քայլերի գնա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը գրասենյակ է բացել Գյումրիում

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը գրասենյակ է բացել Գյումրիում Sat, 14 Mar 2026 14:53:34 +0400 «Միասնության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով