Իրանում հրաժեշտ են տվել ԱՄՆ-ի խոցած IRIS Dena նավի նավաստիներին
Tue, 17 Mar 2026 11:30:15 +0400

Իրանում հրաժեշտ են տվել IRIS Dena նավի նավաստիներին, որը մարտի 4-ին Հնդկական օվկիանոսում խորտակել էր ԱՄՆ-ն։
IRIS Dena ֆրեգատը հարձակման էր ենթարկվել, երբ վերադառնում էր փետրվարին Հնդկաստանի Վիշակհապատնամ շրջանում անցկացված International Fleet Review 2026 ծովային զորավարժություններից։
Նավի անձնակազմը բաղկացած էր 130 հոգուց։ Նրանց ուղղությամբ հարված է հասցրել ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավը, ինչի հետևանքով նավը խորտակվել է Շրի Լանկայի ափերի մոտ։ Շրի Լանկայի ռազմածովային նավատորմի նավերը դեպքի վայրից փրկել են 32 վիրավոր իրանցի նավաստիների։ Ջրից դուրս է բերվել ավելի քան 80 մարմին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր