Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Ռազմական վերնախավը ճնշում է նախագահին․ Իրանում ճգնաժամ է

Ռազմական վերնախավը ճնշում է նախագահին․ Իրանում ճգնաժամ է

Wed, 01 Apr 2026 14:30:54 +0400


Իրանում կառավարության և զինվորական հրամանատարների միջև լարվածության սրման ֆոնին նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնվել է «լիակատար քաղաքական փակուղու» մեջ, հաղորդում է Iran International-ը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) դիմադրում է Փեզեշքիանի նշանակումներին և որոշումներին, և կենտրոնական իշխանության միջուկի շուրջ անվտանգության պատնեշ ստեղծելով՝ երկրի գործադիր կառավարումը փաստացի հեռացրել է կառավարության վերահսկողությունից։

Աղբյուրի փոխանցմամբ, հետախուզության նախարարի պաշտոնում թեկնածու առաջադրելու՝ նախագահի փորձերը կանգ են առել: Մասնավորապես, ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների ուղղակի ճնշման տակ բոլոր առաջարկված թեկնածուները, այդ թվում՝ Հուսեյն Դեհղանը, մերժվել են։

Այս քաղաքական փակուղու արդյունքում Փեզեշքիանը վերջին օրերին բազմիցս պահանջել է շտապ հանդիպում Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, սակայն այս բոլոր խնդրանքները մնացել են անպատասխան, և որևէ հանդիպում կամ շփում տեղի չի ունեցել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեկ ժամում՝ երկու երկրաշարժ Իրանում

Մեկ ժամում՝ երկու երկրաշարժ Իրանում Wed, 13 May 2026 17:30:15 +0400 Մայիսի լույս 13-ի գիշերը, …