Թուրքական ուղղաթի՞ռ է ներթափանցել ՀՀ տարածք
Tue, 17 Mar 2026 12:10:44 +0400

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը հայտնել է, որ ըստ իրեն հասած տեղեկությունների՝ մարտի 6-ին Շիրակի մարզի Մեղրաշատ բնակավայրի տարածքում նկատվել է օտարերկրյա ուղղաթիռ, որը, բնակիչների պնդմամբ, անցել է Հայաստանի օդային սահմանը։
Նա հարցադրում է արել՝ արդյոք պետական մարմինները տեղյակ են եղել միջադեպի մասին և ինչ հանգամանքներում է այն տեղի ունեցել։ Պողոսյանը նաև հետաքրքրվել է՝ ինչ նպատակով կարող էր իրականացվել նման թռիչք և արդյոք այն որևէ հատուկ գործողության հետ կապված էր։
Նա նշել է, որ ուղղաթիռը ենթադրաբար եղել է թուրքական:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր