Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Պարզ ճշմարտություն

Պարզ ճշմարտություն

Tue, 03 Mar 2026 09:00:00 +0400


Իհարկե, բացարձակ ճշմարտություններ բնության մեջ չկան, եւ ամեն ինչ համեմատության մեջ է բացահայտվում: Բայց կան տարրական սկզբունքներ ու արժեքներ, որոնք միշտ` բոլոր ժամանակներում եւ ցանկացած պարագայում, ճշմարիտ են: Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում Ռուսաստանին, փաստ է, որ ռուս-ուկրաինական պատերազմը Ռուսաստանն է սկսել, ռուսական զորքն է ներխուժել ուկրաինական տարածք: Եվ, անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում ԱՄՆ-ին ու Իսրայելին, փաստ է, որ նրանք, իրավունք չունենալով, միջամտել են Վենեսուելայի եւ Իրանի ներքին կյանքին: Մի քանի տարի առաջ անպատկերացնելի կլիներ, որ կարող են ոչնչացնել ու կալանավորել այդ ժողովուրդների ընտրած իշխանություններին: Պարզ է, որ այդ գործողությունները ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ԱՄՆ-ն ինչ-որ կերպ բացատրում են: Մանիպուլյատիվ մեկնաբանություններ տալը, իրադարձությունները ցանկացած տեսանկյունից ներկայացնելը բարդ բան չեն: Եթե Նիկոլ Փաշինյանն է դա բաշարում, նման հզոր պետություններ կբաշարեն ու կբաշարեն: Առհասարակ, մարդկային խելքը ոչ այնքան բարի գործեր անելուն է ծառայում, որքան չար գործերն արդարացնելուն: Չէ՞ որ անգամ սերիական մարդասպաններն իրենց գործողություններն արդարացնելու միջոցներ գտնում են, այլ բան է, որ այդ արդարացումները ողջամիտ մարդկանց վրա ազդեցություն չեն գործում: Ասենք, ի՞նչ բացատրություն կարող է լինել Իրանի Մինաբա քաղաքում աղջիկների դպրոցի ռմբակոծումը, եւ ի՞նչը կարող է արդարացնել 150-ի չափ երեխաների զոհվելը: Ինչպես ոչ մի արդարացում չունի ուկրաինական Բուչա քաղաքի զոհերի փաստը: Եվ այս ամենի դատապարտումը ոչ մի կապ չունի աշխարհաքաղաքական կողմնորոշման, քաղաքական համակրանքների հետ: Սա պարզ մարդկային կարեկցանքի եւ պատերազմը, որպես այդպիսին, մերժելու դիրքորոշում է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել Thu, 04 Jun 2026 13:57:28 +0400 …