Ձերբակալել են՝ լրտեսության կասկածանքով
Mon, 16 Nov 2026 19:30:28 +0400

Իսրայելում ուժային մարմինները ձերբակալել են այդ երկրի քաղաքացու՝ իրանական հետախուզական ծառայությունների հետ համագործակցելու համար։ Այս մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները։ Ձերբակալվածը Իսրայելի հյուսիսային շրջաններից մեկի բնակիչ է։ Վերջինս կապ է հաստատել իրանական հետախուզական մարմինների հետ եւ տեղեկություններ փոխանցել Telegram հավելվածի միջոցով։ Նա լուսանկարել է ռազմավարական կարեւորության օբյեկտներ, ռազմակայաններ եւ ոստիկանական բաժանմունքներ եւ դրանք փոխանցել է իրանական կողմին։ Հերթական առաջադրանքը կատարելու ժամանակ էլ ձերբակալվել է։ Ներկայումս ընթանում է նախաքննություն, որի ավարտից հետո կներկայացվի ծանր հանցագործություն կատարելու մասին մեղադրանք։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր